Վստահություն

Վստահությունը փոխադարձ փոխանակում է, երբ երկու կողմն էլ վստահում է միմյանց։

  1. մտերիմների նկատմամբ վստահություն, որը կոչվում է անհատականացված վստահություն։ Այս տիպի վստահությունը առկա է հաստատված, կայուն հարաբերություններում։
  2. երկրորդ տիպը կոչվում է ընդհանրացված վստահություն։ Սա վստահությունն է, որ տարածվում է անծանոթների վրա։
  3. երրորդ տիպը քաղաքացիական կամ ինստիտուցիոնալ վստահությունն է, որը վերաբերվում է ֆորմալ ինստիտուտներին։

Իրականում վաստահությունը հիմա մարդկանց կյանքում շատ մեծ դեր է խաղում։ Եվ ինչու միայն հիմա միշտ էլ խաղացել է։ Մարդկանց մոտ վստահոգփյուն բառն ասոցացվում է հավատարմության հետ՝ շատ դեպքերում։ Այո ես համաձայն եմ, որ մարդիկ պետք է ավելի շադ միամյանց վստահեն, բայց ցավոք մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ցավոք շատերը օգտվում են այլ մարդկանց վստահությունից եւ, պագի հոկեպես ցավ պատճառելուց նաեւ կարող են ֆինանսական, սոցիալական կամ այլ վնասներ պատճառել։ Համենայդեպս չի էլ կարելի ասել, որ պետք չե մարդկանց վստահել քանի որ հակառակ դեպքում մարդիկ կսկսեն ապրել վախի մեջ։

Չարլի Չապլինի նամակը իր դստերը

Պատմվածքի վերլուծություն

Նամակը բավականին շատ խրատ էր պարունակում իր մեջ: Այն Չարլի Չապլինը գրել է Սուրբ ծննդյան գիշերը, որն ուղղել է իր դստերը՝ Ջերլինդային: Նամակը խորն էր և հուզիչ: Ես այս նամակը կարդալուց հետո հասկացա թե որքան շատ է սիրել Չապլինը իր դստերը և որքան կարևոր է ճիշտ դաստիարակությունը: Նա խնդրում է իր դստերը, որ իր ունեցածը կիսի նրա հետ, ով ավելի շատ ունի դրա կարիքը: Նա համեմատում էր իր և իր դստեր կյանքը: Ասում է, որ նրա կյանքը հեշտ չի եղել և որ նա գիտի ինչ բան է աղքատությունը: Նա իր կյանքում շատ է լացել, չնայած որ ծաղրածու էր: Հայտնիությունը մարդուն ոչնչացնում է, ինչից որ ամենաշատն էր վախենում հայրը: Նա իր աղջկան տալիս էր կյանքում կարևոր խորհուրդներ ու խնդրում էր, որ դուստրը չմոռանա իր մասին: Նամակի հետ նաև աղջկան կտրոն էր թողել, որ ծախսի որքան ուզի, բայց և այնպես չմոռանա օգնել աղքատներին: Կարծում եմ՝ այս նամակից հետո Ջերլինդան չէր գայթակղվի ու չէր ուրանա մարդկային արժեքներին:

Առակ տղայի և ծառի մասին

Վերլուծություն

Պատմությունը հետաքրքիր էր: Այն մեզ շատ բան սովորեցրեց: Ծառը հոգատար էր ինչպես և մեր ծնողները: Փոքր տարիքում տղան խաղում էր ծառի հետ: Մենք երբ փոքր ենք խաղում ենք մեր ծնողների հետ, բայց երբ մեծանում ենք նրանց ենք դիմում այն ժամանակ երբ ինչ-որ բանի կարիք ենք ունենում: Մեր ծնողները մեզ ամեն պարագայում կօգնեն, բայց պետք է նրանց գնահատել ու սիրել սովորենք: Ծնողից թանկ բան այս աշխարհում չկա:

Գի դե Մոպասան / Արևին

Վերլուծություն

Պատմվածքը կարծես իմ սրտից գրված լիներ: Հեղինակը հոգնել էր միապաղաղ կյանքից: Նրան նույնն էր թվում ամեն օրը՝ նույն դեմքերը, շարժումները, աշխատանքը: Նա փնտրում էր կյանքում մի լուսավոր կետ, որը կարծես թե գտավ ճանափարհորդելու մեջ: Մենք ապրում ենք ու չենք էլ մտածում, որ կարող է վերջին անգամն է, որ տեսնում ենք մեր սիրելի մարդկանց: ԵՎ ինչո՞ւ չենք մեր կյանքը լցնում վառ գույներով ու երազանքներով:

Ասորիներ

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետականություն, ապա բազմաթիվ կորուստներ, սակայն այսօր չունեն անգամ սեփական պետություն: Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք:

Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկին ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, այդ թվում Խորհրդային Հայաստանում՝ 5544 (1970)։ 2011 թվականի հաշվարկներով ապրում են 2,769 մարդ։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են (հիմնականում՝ նեստորականներ)։ 1830-ական թթ. 100 տուն Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ 

Ասորիներ

 Ասորիները  հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Հյուսիս-_Արևմտյան Իրանում: Նրանց մայրենի լեզուն ասորերենն է, որը ժամանակին  Առաջավոր  Ասիայում լայնորեն  տարածված  և  գրավոր ու խոսակցական լեզու հանդիսացող  արամեերենի, թերևս, միակ պահպանված բարբառն է:  Մինչև Հելլենիզմի տարածումը Հայաստանում, արամեերենը լայն կիրառություն ուներ նաև Հայոց արքունիքում: Այդ  լեզվով են գրված Արտաշես Առաջինի հողաբաժան սահմանաքարերը: Ըստ ավանդության` իր երկրային կյանքում այդ լեզվով է խոսել նաև  Հիսուս Քրիստոսը:  

  Ասորիները ներկայումս  բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։Նախկինում ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, որոնցից 5544-ը /ըստ 1970 թ.-ի մարդահամարիտվյալների/ ՀԽՍՀ-ում:  2011 թ.-ի հաշվարկներով Հայաստանում ապրում են 2, 769 մարդ։ Նրանքխոսում են նոր ասորերեն լեզվով, որը արամեերենի, եբրայերենի և արաբերենի պեսպատկանում է սեմական լեզվաընտանիքին: Իրենց ասորի համարողների մեծ մասըքրիստոնյաներ են /հիմնականում՝ նեստորականներ/։ 1826-1828  թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո շուրջ 100 տուն ասորիներ Ուրմիա լճի արևմտյանափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն  հաստատեցին ՆերքինԿույլասար գյուղում /ներկայումս` Դմիտրովկա,  Արարատի մարզ/։ Հետագայում Կույլասարիասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի /Վերին Դվին/ և Արզնի գյուղերում։ Ասորիներապրում են նաև Արմավիրի մարզի  Նոր Արտագերս /նախկին՝ Մեծ Շահրիար/ գյուղում։Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմիտարիներին։ Հայերի նման ասորիները նույնպես Օսմանյան կայսրությունում ենթարկվեցինցեղասպանության: Եղեռնից մազապուրծ եղած ասորիներից շատերը  հաստատվեցինԹիֆլիսում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում  և Ռուսաստանի այլ քաղաքներում։Ռուսաստանում, ինպես նաև  Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող ասորիները ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ են: Իսկ, առհասարակ, աշխարհի տարբերերկրներում ապրող  ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ,հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։ Ընդ որում, Սիրիայում «սրյանի» են կոչում  ուղղափառև  կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները Քաղդեական կաթոլիկ եկեղեցունպատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Հակոբիկյան  եկեղեցին իր դավանանքով բավականին մոտ է Հայ Առաքելական եկեղեցուն:

  Ասորիների հիմնական ազգային տոներն են` Նոր տարի /Հաբ-Նիսան/, որը մեծ շուքով  նշվում է ապրիլի 1-ին: «Մարեզ»-ը կրոնական տոն է, որը նշվում է հունիսի 14-ին, իսկ հուլիսի 3-ին նշվում  է ասորական եկեղեցու տոնը: Ասորիները, որպես քրիստոնյաներ, նշում են նաև եկեղեցական այլ տոներ` Ծաղկազարդ /«Չալու Սուլակա»/, Զատիկ, Աստվածածնի վերափոխման տոն  և այլն: Իսկ օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված ասորիների հիշատակի օրն է:                             

 Թեև ասորիները Հայաստանում համարվում ենբ ազգային փոքրամասնություն, սակայն այն գյուղերում, որտեղ նրանք ապրում են խիտ խմբերով /այդ թվում`  նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքում/, այնտեղ, ըստ էության, մեծամասնություն են կազմում և ղեկավար դիրք են գրավում Տեղական ինքնակառավարման մարմիններում: Օրինակ` Արզնիում համայնքի ղեկավարը և Ավագանու 9 անդամներից 4-ը ասորիներ են: Ազգությամբ ասորի է նաև գյուղի  միջնակարգ դպրոցի տնօրենը: Ուշագրավ է, որ մարզի միակ Խորհրդային Միության հերոսը` Սերգեյ Սարխոշևը, նույնպես այդ գյուղից է: Արզնի համայնքից է նաև Հայաստանի ասորական «Աթուր» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Միխայլովը:

Եզդիներ

Եզդիները աշխարհի հնագույն ժողովուրդներից են։ Նրանց նախահայրենիքը, ըստ հավաստի աղբյուրների, Հնդկաստանն է, ավելի ստույգ՝ Բըմբա (Բոմբեյ) քաղաքը։ Եզդիները հեթանոս են։ Եզդիներն արևապաշտ են, նրանց կրոնը շարֆադինն է։ Եզդիները երկրպագում են միաստվածություն և նրա երրորդությանը՝ Մալակե Թաուսին, Կարմիր Սուլթան Եզիդին, Շեխ Ադիին։ Եզդիները պաշտում են Մալակե Թաուսին սիրամարգի տեսքով։ Ընդհանրապես սիրամարգի պաշտամունքի առանձին տարրեր պատմական վաղ ժամանակներում լայն տարածում ունեին Հնդկական թերակղզում, Մերձավոր և Միջին Արևելքում ապրող ժողովուրդների մեջ և այդ պաշտամունքն արտացոլվել է նրանց հավատալիքներում, հոգևոր և նյութական մշակույթի հուշարձաններում։ 

Ըստ ժողովրդական բանահյուսության և ավանդապահ, բանիմաց ու գիտակ տարեց եզդիների, մեր նախնիները նոր տարվա առթիվ աղոթելով՝ ասում էին «Այսօր Նոր տարի է, թո՛ղ շնորհավոր լինի թագավորների թագավորի (փաթշե փաթշա) և ամբողջ աշխարհի ժողովուրդների Նոր տարին։ Թո՛ղ նոր թագավորը գա» ասելով ի նկատի են ունենում աստծուն։ Հնուց ի վեր կա նաև այլ բացատրություն։ Դա այն է, թե «Այսօր երկրի վրա նոր թագավոր եղավ։ Նոր թագավորը աշխարհին թո՛ղ բերի խաղաղություն և լիություն, թող ժողովուրդներին փորձանքից հեռու պահի»։ Ինչպես տեսնում ենք՝ թագավոր և թագ բառերի շուրջն է պտտվում խոսակցությունը։ Եզդի ժողովուրդը աստծուն հարգելով աստծու թագը համարում է Թաուս սրբություն։ 

Մեր խորին համոզմամբ, ելնելով բանահյուսության տվյալներից, թաուս բառն առաջացել է թագ բառից։ Աստծուն համարելով թագավոր և սրբացնելով նրա թագը, եզդիներն այն հեռավոր, վաղնջական ժամանակներում, դեռևս հինգ հազար տարի առաջ, առասպելական կերպարանափոխություն են կատարել՝ թագավոր, թագ բառերը սրբացվել են, կերպարանափոխվել, դարձել Մալաքե Թաուս։ Հնագույն աղբյուրներում նույնպես հիշատակվում է, որ Մալաքե Թաուս նշանակում է թագավորի թագ։ Թագի վրա ամրացվում էին սիրամարգի գեղեցիկ փետուրներ։ Եվ Մալաքե Թաուսը այդպես էր պատկերվում՝ սիրամարգ-հրեշտակ։ Հիշենք, որ սիրամարգն արևելքում համարվում է գեղեցկության և վեհության խորհրդանիշ, իմաստության և շուքի արտահայտություն։ Եվ դարեր շարունակ, և մինչև օրս սիրամարգ- հրեշտակը սրբացվել է որպես Աստծու փոխնորդ։ Իսկ եզդիներն իրենց համարել են Մալաքե Թաուսի ժողովուրդ։ 

Ցավոք, պատմական այս իրողությունները չեն ուսումնասիրվել գիտնականների կողմից, չեն դարձել հասարակայնության սեփականությունը։ Մինչդեռ թագավորի թագ, Մալաքե Թաուս, սիրամարգ-հրեշտակ առնչությունների ուսումնասիրությունը և դրանց լուսաբանումը լայն հնարավորություններ կտան աստվածաբանների, պատմաբանների գիտական պրպտումների, գիտական ճշգրտումների համար։ 

Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, որը համարվում է տիեզերքի արարիչը։ Ըստ եզդիների ազգային օրենքների՝ եզդին ծնվում է որպես եզդի և ոչ մի այլ ազգի ներկայացուցիչ չի կարող եզդի լինել։ 

Պատմական հեռավոր ժամանակներում, ժողովուրդների տեղաշարժների ընթացքում, եզդիները Հնդկաստանից տեղափոխվեցին Խազալիե, Ավախե, Բիրմայե, Կանդահարե (Աֆղանստան) քաղաքները, ապա Իրան, որտեղ և դարձան արևապաշտ։ Հետագայում եզդիները Իրանից տեղափոխվել են Բասրա, Քուֆ և Բաղդադ քաղաքները։ 7-րդ դարից եզդիներն իրենց նախահոր անունով իրենց համարեցին եզդի։ 683 թվականի, հոկտեմբերի 10-ին Քերբալայի դաշտում սպանվում է Շիա Ալու՝ Ալիիե Շերի որդի Հուսեյնը, այնուհետև ֆիզիկապես անհետանում է Կարմիր Սուլթան Եզիդը (նրա ճակատագիրը մինչև այսօր անհայտ է)։ Հիշենք, որ Քերբալայի դաշտում Հուսեյնի սպանությունից հետո մուսուլմանները կապույտ շոր են հագնում որպես սուգի նշան։ Մինչև այսօր էլ կապույտ զգեստ հագնելը եզդիների համար մեղք է համարվում։ Հիշենք նաև, որ Քերբալայի դաշտում, երբ Սուլթան Եզիդը ներկվեց կարմիր արյամբ, նա սկսեց կոչվել Կարմիր Սուլթան Եզիդ։ Հետաքրքիր փաստ է և այն, որ եզդիների դրոշը մինչև Քերբալա եղել է սպիտակ (բե լաքաբիե)։ Քերբալայի կռվից հետո, ի նշան թափված կարմիր արյան, եզդիների դրոշը դարձավ կարմիր և սպիտակ ու այդպես էլ պահպանվում է մինչև այսօր։ Շիաների ճնշման տակ եզդիները կրկին տեղահանվում են և հաստատվում Շարկ, Շամ (այժմ Դամասկոս), Մըսըր քաղաքներում։ 

Կրոնական հանդուրժողականությունն արդի հասարակությունում

  1. Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։
    • Կրոնը դարեր ի վեր եղել և մնում է ինչպես հասարակությունները միավորող, այնպես էլ պառակտող գործոն։ 
  2. Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը
    1. Պոզիտիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է այլոց կրոնադավանաբանական արժեքների ու գաղափարների ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ: Նեգատիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է անտարբերություն այլոց կրոնադավանաբանական հայացքների ու արժեհամակարգի նկատմամբ, ինչի արդյունքում ապահովվում է կրոնական հողի վրա թշնամանքի ու բախումների բացակայությունը։
  3. Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։

Կրոնական հանդուրժողականությունը լինում է մի քանի մակարդակների՝ կապված այն օբյեկտի (մարդկային ընդհանրության) հետ, որի նկատմամբ դրսևորվում է այն։ Ըստ այդմ՝ կրոնական հանդուրժողականությունը լինում է.

  1. հանդուրժողականություն այլակրոնների նկատմամբ (քրիստոնյա-մուսուլման, մուսուլման-բուդդայական, քրիստոնյա-բուդդայական և այլն),
  2. հանդուրժողականություն այլադավանների նկատմամբ (կաթոլիկ-բողոքական, բողոքական-ուղղափառ և այլն՝ քրիստոնեության մեջ, սուննի-շիա՝ իսլամի մեջ և այլն),
  3. հանդուրժողականություն աղանդավորական շարժումների նկատմամբ (ինչպես նաև աղանդավորական շարժումների հանդուրժողականություն միմյանց նկատմամբ),
  4. հանդուրժողականություն Աստծուն հավատացողների և չհավատացողների միջև (հավատացյալ-աթեիստ)։
  1. Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։

Պայմանավորված կրոնական հանդուրժողականության բովանդակության ընկալման վերոնշյալ նեգատիվ և պոզիտիվ մոտեցումներով՝ կարելի է հանդուրժողականության ապահովման մեխանիզմները նույնպես բաժանել երկու խմբի.

  • Նեգատիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են անտարբերություն այլոց կրոնադավանանքային գաղափարների և արժեհամակարգի նկատմամբ։
  • Պոզիտիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են այլոց կրոնադավանանքային գաղափարների ու արժեհամակարգի ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։

Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ

Մոլոկաններ

Ովքե՞ր են մոլոկանները։
Մոլոկաններu ռուսական կրոնական շարժուման հետեգորդներ են, որ առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը։ Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն Ուկլեինը։ «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին։ Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ։

Ի՞նչ ազգային առանձնահատկություններ ունեն։
Նրանք բավական հանգիստ են, շատ չեն շփվում։ Նրանք կենտրոնացած են Լոռվա, Տավուշի մարզերում։ Ամուսնացած տղամարտիկ միշտ մորուք են պահում, կանայք գլխաշոր են կրում եւ կիսաշրջազգեստ։ 

Հանդուրժողականություն

Պատասխանել հարցերին՝

  • Ի՞նչ է հանդուրժողականությունը

«Հանդուրժողականությունը քաղաքացիական հասարակության արժեք ու
սոցիալական նորմ է, որը դրսևորվում է քաղաքացիական հասարակության բոլոր
անդամների տարբեր լինելու, տարբեր կրոնական, քաղաքական, ազգային և այլ
սոցիալական խմբերի միջև կայուն ներդաշնակության ապահովման, տարբեր
մշակույթների, քաղաքակրթությունների և ժողովուրդների բազմազանության հանդեպ
հարգանքի, իրենց արտաքնով, լեզվով, համոզմունքներով, սովորույթներով ու
դավանանքով տարբերվող մարդկանց ըմբռնումով մոտենալու և նրանց հետ
համագործակցելու պատրասատակամության մեջ»:

  • Որո՞նք են տարբերությունը հանդուրժողականության, համբերության և անտարբերության։ Նշե՛լ օրինակներ
    Հանդուրժողականություն նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելու իրավունք վերապահել։ Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքը, տարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, փորձել համոզել վերանայել տեսակետները, սակայն ստիպել, անզուսպ պայքարել կնշանակի անհանդուրժողականություն ցուցաբերել։
  • Հանգիստ տոկունություն. չարչարանքները, անարգանքները կամ վիրավորանքներն առանց գանգատվելու կամ վրեժխնդրության տանելու կարողություն:
  • Անտարբերությունը մարդու վիճակն է, որում նա անտարբեր է մնում ուրիշների նկատմամբ: Նա զուրկ է շրջապատի մարդկանց և իրադարձությունների հանդեպ հետաքրքրությունից, նրա վերաբերմունքը կարելի է որակել որպես պասիվ: Երբ սրտում այլևս կարեկցանք չկա, այն դառնում է անխիղճ: Թեթև զգացմունքները լքում են հոգին, և անհատը դառնում է ընդունակ ամենավատ արարքների: Բայց որոշ դեպքերում անտարբերությունը կարող է օգտակար լինել:
  • Ի՞նչ կարևորություն ունի հանդուրժողականությունը հասարակության մեջ։

Հանդուրժողականությունը նպատակ ունի ավելի լավը դարձնել առանձին
մարդուն և ողջ հասարակությունը։