Չարլի Չապլինի նամակը իր դստերը

Պատմվածքի վերլուծություն

Նամակը բավականին շատ խրատ էր պարունակում իր մեջ: Այն Չարլի Չապլինը գրել է Սուրբ ծննդյան գիշերը, որն ուղղել է իր դստերը՝ Ջերլինդային: Նամակը խորն էր և հուզիչ: Ես այս նամակը կարդալուց հետո հասկացա թե որքան շատ է սիրել Չապլինը իր դստերը և որքան կարևոր է ճիշտ դաստիարակությունը: Նա խնդրում է իր դստերը, որ իր ունեցածը կիսի նրա հետ, ով ավելի շատ ունի դրա կարիքը: Նա համեմատում էր իր և իր դստեր կյանքը: Ասում է, որ նրա կյանքը հեշտ չի եղել և որ նա գիտի ինչ բան է աղքատությունը: Նա իր կյանքում շատ է լացել, չնայած որ ծաղրածու էր: Հայտնիությունը մարդուն ոչնչացնում է, ինչից որ ամենաշատն էր վախենում հայրը: Նա իր աղջկան տալիս էր կյանքում կարևոր խորհուրդներ ու խնդրում էր, որ դուստրը չմոռանա իր մասին: Նամակի հետ նաև աղջկան կտրոն էր թողել, որ ծախսի որքան ուզի, բայց և այնպես չմոռանա օգնել աղքատներին: Կարծում եմ՝ այս նամակից հետո Ջերլինդան չէր գայթակղվի ու չէր ուրանա մարդկային արժեքներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *