Հարցաշար

1.Ինչ է ԳՄՕ-ն

ԳՄՕ- գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (բույսեր, կենդանիներ, միկրոօրգանիզմներ), որոնց փոխպատվաստել են այլ օրգանիզմների գեներ և նրանց գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

2020թ հունիսի 26-ից սկսած՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կիրառմամբ պատրաստված սննդամթերքի մակնշման վրա «ԳՄՕ» նշումը պետք է պարտադիր լինի պիտակի վրա, ընդ որում՝ նույն ձևով, չափով և տառատեսակով։

Տեխնիկական կանոնակարգը չի պահանջում «ԳՄՕ» մակնշում այն դեպքում, երբ արտադրողը չի օգտագործել գենետիկորեն մոդիֆիկացված ապրանք, սակայն հետագայում այդ ապրանքի մեջ հայտնաբերվել է ԳՄՕ-ն։ Նման դեպքում, եթե այն չի գերազանցում 0,9 %-ը, համարվում է պատահական կամ տեխնիկական անբաժանելի խառնուրդ։

Թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտն իրացնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործման արդյունքում արտադրված այն պարենային ապրանքները, որոնք թեև չունեն ԳՄՕ նշան, սակայն պահպանել են Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ​​մակնշման անհրաժեշտ պահանջները՝ ներառելով պատշաճ տեղեկություններ այդ մասին։

2.Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումները հիվանդություններ են, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործուման հետևանքով։

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

-գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ
-գրիպանման նշաններ
-երկուսը միասին։

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

3.Առաջին օգնություն սննդային թունավորման ժամանակ

«Առաջին հերթին պետք է հիվանդին  ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի բարդություններ կարող են առաջանալ հետագայում։ Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ, կամ պետք է  ստամոքսը լվանալ: Հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է` չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ պետք է բժշկի դիմել։

4.ՀՀ կարմիր գիրքը, հատուկ պահպանման տարացքներ

բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի վերաբերյալ։

  • պետական արգելոցներ
  • ազգային պարկեր
  • պետական արգելավայրեր
  • բնության հուշարձաններ։

Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։ Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի/հովազ, ֆլամինգո, հայկական իժ, անդրկովկասյան գորշ արջ…

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (Սևանի իշխան, Սևանի բեղլու) տեսակներ[1]։

5. Ինչ գիտեք կովկասյան ընձառյուծի մասին

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։ 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում։Տարածված է Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում, Արևելյան Թուրքիայում, Հարավային Թուրքմենստանում, Իրանում, Աֆղանստանում։

6.Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը

Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը

Դիտել ֆիլմը

7. Քանի տոկոս ընձուղտներ են մնացել Կիենիայում վերջին 30 տարվա ընթացում

8. Որ երկրում է գտնվում ամենամեծ արվարձանային քաղաքամասը

9. Որ երկրի մայրաքաղաքն է ամենաաղտոտված քաղաքներից մեկը

10. Ինչու է անհետանում Չադ լիճը

11. Ջրի քիմիական բաղադրությունը, ինչպես ստուգել ջրի որակը կենցաղային պայմաններում.

12. Կիորոյի արձանագրությունները

Կիոտոյի արձանագրություն՝ միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում 1997 թվականին։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։

Սկզբում նախատեսվում էր Կիոտոյի արձանագրության փոխարեն ստորագրել նոր շրջանակային համաձայնագիր: Սակայն արդյունքում որոշվեց երկարաձգել արձանագրության ժամկետը` մինչեւ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումը սահմանափակող նոր միասնական պայմանագրի մշակումը: Ըստ Դուրբանում ստորագրված համաձայնագրի` նոր պայմանագիր պետք է պատրաստ լինի 2015թ-ին, ուժի մեջ մտնի`2020-ին:Բացի այդ, որոշվել է ստեղծել «Կլիմայական  կանաչ հիմնադրամ»` զարգացող երկրներին գլոբալ տաքացման դեմ պայքարում աջակցության նպատակով: