էլեկտրացույց

Մարմինները կարելի է էլեկտրականացնել ոչ միայն շփելով, այլև հպելով նախապես էլեկտրականացված մի այլ մարմնի: Հպումից հետո էլեկտրական լիցքի մի մասը կանցնի նրան: Գոյություն ունեն սարքեր, որոնք թույլ են տալիս որոշել՝ մարմինը էլեկտրական լիցք ունի, թե՞ ոչ, նաև չափել այդ լիցքի մեծությունը: Առաջին սարքը կոչվում է էլեկտրացույց, երկրորդը՝ էլեկտրաչափ: Դպրոցական էլեկտրացույցը շատ պարզ կառուցվածք ունի:  

Электроскоп3.jpg

 Մետաղյա շրջանակին ագուցված է պլաստմասսե խցան, որի միջով մետաղյա ձող է անկացված: Ձողի ծայրին ամրացված է ալյումինե երկու թերթիկ: Շրջանակը երկու կողմից փակված է ապակիով: Եթե հպման միջոցով էլեկտրացույցի ձողը լիցքավորվի, ապա մետաղյա թերթիկները, ստանալով նույնանուն լիցքեր, կվանեն միմյանց:  Ընդ որում՝ որքան մեծ լինի էլեկտրացույցի լիցքը, այնքան մեծ կլինի վանողության ուժը և թերթիկների միմյանցից շեղման անկյունը:  Էլեկտրաչափի կառուցվածքը մի փոքր այլ է. նրա մեջ թերթիկների փոխարեն մետաղյա ձողին ամրացված է ալյումինե թեթև սլաք, որը կարող է ազատ պտտվել: Էլեկտրաչափը  լիցքավորելիս ալյումինե սլաքը վանվում է ձողից և շեղվում մի որոշ անկյունով: Էլեկտրաչափի աստիճանավորված սանդղակը թույլ է տալիս սլաքի շեղման անկյան միջոցով որոշել էլեկտրաչափին հաղորդված լիցքի մեծությունը:  

'електрац.jpg

 Ինչպես ցույց են տալիս փորձերը, լիցքը կարող է  մի մարմնից անցնել մյուսին: Ըստ էլեկտրական լիցք հաղորդելու ունակության՝ նյութերը կարելի է բաժանել հաղորդիչների և մեկուսիչների:  Այն մարմինները, որոնք ընդունակ են իրենց միջով էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են էլեկտրականության հաղորդիչներ:Մարդու մարմինը, բոլոր մետաղները, հողը, աղերի, թթուների և հիմքերի լուծույթներն էլեկտրականության հաղորդիչներ են: Մեկուսիչներ են կոչվում այն մարմինները, որոնցով էլեկտրական լիցք չի հաղորդվում: Մեկուսիչներ են էբոնիտը, սաթը, հախճապակին, պլաստմասսան, մետաքսը, կապրոնը, կերոսինը, օդը և այլն:  Էլեկտրական լիցքը հաղորդելով մի մարմնից մյուսին, կարելի է լիցքը բաժանել մասերի, օրինակ՝ կիսել: Դրա համար անհրաժեշտ է 2 միատեսակ էլեկտրաչափ. մեկը՝ լիցքավորված, մյուսն՝ էլեկտրաչեզոք, ինչպես նաև  հաղորդիչ՝ մետաղյա ձող՝ էլեկտրամեկուսիչ բռնակով:  

делехн.jpg

Ճախարակ

Ուժի ուղղությունը և չափը կառավարող պարզ մեխանիզմը կամ հարմարանքը, որը իրենից ներկայացնում է առանցքի շուրջը պտտվող անիվ կոչվում է՝ ճախարակ։ Ճախարակները լինում են 2 տեսակի անշարժ և շարժական։

Լծակ։ Ուժի մոմենտ։ Ճախարակ։

Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմինն է։ Լծակը բաղկացած է l1 l2 բազուկներից, որոնց վրա ազդում է F1 F2 ուժերը։ 
Բանաձև՝ F1/F2=l2/l1։
F1l1=F2l2
M=F*l

Խնդիր՝ F1=2Ն F2=10
l1=10սմ l1=50
l2=20սմ l2=100
F2=? F2=? 13.1 13.19

խնդիրներ

8.12 F= 2 Ն ,Դեպի աջ
8.13 F= 2+5 – 2= 5 Ն,աջ
8.14 F=8+12-6=14 Ն ,աջ
8.16 M= 10 800= 8000 F= 810= 80 Ն
8.17 F= m* g , M= m բիդոն + m կ= 1+ 0,005* 800=41
F= 410
8.18 0,3տ=300kg
F= 3000Ն, 2500<3000: Այո ,կպատռվի
8.19 F գ= 1*2600=2600,F ա= 15000 Ն
26-15=11կՆ
8.20 Եթե ուժերը հակառակ ուղություններով են ուղղված։
8.22
ա զրո ) Եթե 12Ն ուժը ուղղված լինի մեկ կողմ և նրան հակառակ ուղված լինեն 8 Ն 4 Ն ուժերը
բ 8 ) Երբ 12 Ն և 4 Ն իրար հակառակ ուղղված լինեն
գ 16 ) Երբ 12 Ն և 4Ն միևնույն կողմ ձգեն
8.23
ա 0) Եթե 15Ն ուժը ուղղված լինի մեկ կողմ և նրան հակառակ ուղված լինեն 10 Ն 5 Ն ուժերը
բ 10) Երբ 15 Ն և 5 Ն իրար հակառակ ուղղված լինեն
գ 20) Երբ 15 Ն և 10Ն միևնույն կողմ ձգեն,իսկ 5Ն հակառակ

Խնդիրներ

N. 8.1

Որքան է 480 կգ զանգվածով փղի ձագի վրա ազդող ծանրության ուժը:

Լուծում

F = mg

F = 480կգ × 10Ն/կգ = 4800Ն

N. 8.2

Գնդակի զանգվածը 0,5 կգ է։ Ի՞նչ ուժով է Երկիրը ձգում այդ գնդակին։

Լուծում

F = mg

F = 0,5կգ × 10Ն/կգ = 5Ն

N. 8.3

Որքա՞ն է 32կգ զանգվածով կշռաքարի վրա ազդող ծանրության ուժը:

Լուծում

F = mg

F = 32կգ × 10Ն/կգ = 320Ն

N. 8.4

Առաստաղից կախված ջահն առաստաղի վրա ազդում 49 Ն ուժով: Որքա՞ն է ջահի զանգվածը:

Լուծում

m = F/g

m = 49Ն ÷ 10Ն/կգ = 4,9կգ

N. 8.5

ՄՊ-047 մոպեդի վրա (շարժիչավոր հեծանիվ) վրա ազդում է 392 Ն ծանրության ուժ։ Որքա՞ն է մոպեդի զանգվածը։

Լուծում

m = F/g

m = 392Ն ÷ 10Ն/կգ = 39,2կգ

N. 8.6

Ինչի՞ է հավասար հեռուստացույցի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժընրա վրա ազդող ծանրության ուժը 120Ն է:

Լուծում

m = F/g

m = 120Ն ÷ 10Ն/կգ = 12կգ

N. 8.7

Որքա՞ն է 1 թեյի գդալ ջրի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 0,05Ն է:

Լուծում

0,05 × 100 = 5գ

N. 8.8

Ինչի՞ է հավասար մարմնի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 120Ն է:

120 ÷ 10 = 12կգ

N. 8.9

Ի՞նչ ուժով է ձգված այս զսպանակը, որից կախված է 10×8×5 սմ չափերով արույրե չորսուն:

Լուծում

m = 8,5գ/սմ3 × 400սմ3 = 3400գ = 3,4կգ

P = 3,4կգ × 10Ն/կգ = 34Ն

N. 8.10

Որոշե՛ք 50Ն և 30Ն ուժերի համազորը, եթե նրանց կազմած անկյունը 180° է:

Լուծում

50Ն – 30Ն = 20Ն

N. 8.11

Ուղղածիգ դեպի վեր շարժվող հրթիռի քարշի ուժը 300 կՆ է, իսկ ծանրության ուժը՝ 100կՆ: Որոշե՛ք այդ ուժերի համազորը: Ինչտե՞ս է այն ուղղված:

Լուծում

300կՆ – 100կՆ = 200ԿՆ

Ուժ: Բնության ուժերը

Տիեզերական ձգողության ուժ

Այն ուժն է, որով տիեզերքում գտնվող բոլոր մարմինները իրար են ձգում:

Շփման ուժ

Այն ուժն է, որը առաջանում է երկու հպվող մարմինների միջև: Շփման ուժը միշտ ուղղված է շարժմանը հակառակ ուղղությամբ և ձգտում է խոչընդոտել շարժմանը

Դադարի շփումը այն ուժն է, որը ձգտում է պահել առարկային դադարի վիճակում:

Հուկի օրենքը (առաձգականության ուժ)

Առաձգականության ուժը առաջանում է մարմնի մեջ դեֆորմացիայի ժամանակ և ձգտում է վերադարձնել մարմինը իր նախկին վիճակին:

Կշիռ

Կշիռը այն ուժն է, որով առարկան ազդում է հորիզոնական հենարանի կամ կախոցի վրա երկրի ձգողության պատճառով:

Ֆլեշմոբ

Առաջադրանք 1. Երկրագնդի ձգողականության պատճառով օդի վերին շերտերը ճնշում են իրենցից ավելի ներքև գտնվող ստորին շերտերին, որի արդյունքում ամենամեծ ճնշումն իր վրա է կրում երկրագնդի մակերևույթը, նրա վրա գտնվող մարմինները, այդ թվում նաև մենք բոլորս: Այդպիսի ճնշումը կոչվում է ————- :

Մթնոլորտում գտնվող առարկաների և Երկրի մակերևույթի վրա գործող օդի ճնշումը կոչվում է Մթնոլորտային ճնշում։

Առաջադրանք 2. Միջին չափեր ունեցող մարդու մարմնի մակերևույթի մակերեսը 1,5 քառակուսի մետր է, ուստի մթնոլորտի կողմից նրա վրա ազդում է 150 կՆ ճնշման ուժ, որը հավասար է 15տ զանգվածով բեռի կշռին: Ինչպե՞ս են դիմանում մարդիկ այդպիսի հսկայական ուժի ազդեցությանը:

Մարդը կարողանում է դիմանալ այդ ճնշմանը քանի որ այն մարդու մարմնի վրա բաշխված է հավասարաչափ։

Առաջադրանք 3. Ի՞նչ է նշանակում այսպիսի գրառումը՝ «Մթնոլորտային ճնշումը հավասար է սնդիկի սյան 760 միլիմետրի» և ո՞ր ճնշումն են անվանում նորմալ մթնոլորտային ճնշում:Կատարեք հետևյալ փորձերը.

Այս փորձը առաջին անգամ արել է Գալիլեյի աշակերտ Վ. Վիվիանին։ Դրա համար նա օգտագործեց մոտավորապես մեկ մետր երկարություն ունեցող, մի ծայրը զոդված, թափանցիկ ապակյա խողովակ։ Խողովակը լցնելով սնդիկով և բաց ծայրը մատով փակելով այն շրջեց ու իջեցվում սնդիկով լցրած լայն գավաթի մեջ։ Երբ նա մատը ետ քաշեց և խողովակի ծայրը բացեց, սնդիկի մի մասը խողովակից թափվեց, և վերին մասում առաջացավ անօդ տարածություն՝ «տորիչելյան դատարկություն»։
Պարզվեց, որ խողովակում գտնվող սնդիկի սյան բարձրությունը մոտավորապես հավասար էր 760 միլիմետրի՝ հաշված գավաթում գտնվող սնդիկի մակարդակից։

Կատարեք հետևյալ փորձերը.

Առաջադրանք 4. Ապակե բաժակը խորասուզե’ք ջրի մեջ, ջրի տակ շուռ տվեք` հատակը դեպի վեր, որից հետո դանդադ դուրս քաշեք ջրից: Ինչո՞ւ բաժակի ջուրը չի թափվում, քանի դեռ բաժակի եզրերը ջրի տակ են:

Քանի որ միջև բաժակի ջրից հանելը բաժակի եզերը շպում չի ունենում օդի հետ և օդը ւի կարողանում լցվել բաժակի մեջ ։

Առաջադրանք 5. Ապակե բաժակի մեջ ջուր լցրե՛ք, փակե՛ք թերթով և թուղթը ձեռքով պահելով՝ բաժակը արագ շրջե՛ք՝ հատակը դեպի վեր: Այժմ, եթե ձեռքը թղթից հեռացնեք, ջուրը բաժակից չի թափվի: Թուղթը բաժակի եզրերին կպած կմնա այնպես, կարծես սոսնձած լինի: Բացատրե՛ք՝ ինչո՞ւ: (Խորհուրդ է տրվում փորձը կատարել լոգասենյակում):

Թղթի վրա ազդում է բաժակի ջուրը իր կշիռով, ինչպես նաև Երկրի ձգողության ուժը, հետևաբար թղթի վրա ազդում է նաև դեպի վեր ուղղված ուժը, այդ ուժերի հակազդեցության շնորհիվ թուղթը մնում է բաժակի վրա։

Առաջադրանք 6. Հայաստանի ռելիեֆի ամենացածր կետը Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում է: Ինչի՞ է հավասար մթնոլորտային ճնշումը Դեբեդավանում, եթե այն գտնվում է օվկիանոսի մակարդակից 375 մ բարձրության վրա:

P=96260105.55Պասկալ

Առաջադրանք 7. Ինչպե՞ս որոշել սարի բարձրությունը, եթե դուք ունեք կաթսայով ջուր, ջեռուցիչ և ճշգրիտ թերմոմետր (ջերմաչափ):

Որպեսզի կարողանանք որոշել սարի բարձրությունը այն ամենով ինչ մենք ունենք մեզ մոտ, կարելի է եռացնել ջուրը և տեսնել ,թե որքան է նրա ջերմաստիճանը, քանի որ որքան բարձր է սարը այդքան ավելի ցածր է ջրի եռման ջերմաստիճանը և այդպես կարելի է որոշել սարի բարձրութունը։
Օրինակ՝
500ի դեպքում – 98,3 C°;
1000 մ – 96,7 C°;
2000մ – 93,3 C°
3000 – 90,C° ;
4000 – 86,7 C°
6000 – 80 C

Խնդիրներ

4.1. Տրամվայը շարժվում է 36 կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտա- հայտեցե՛ք մետր- վայրկյաններով (մ/ վ): 
10մ/վ

4.2. Ճանճը թռչում է 18 կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտահայտեցե՛ք սանտիմետր- վայրկյաններով (սմ/վ), մետր-վայրկյաններով (մ/վ): 
5մ/վ, 30.000սմ/վ

4.3. Առաջին, երկրորդ և երրորդ տիեզերական արագութ- յունները (այն արագությունները, որոնցով շարժվող մարմինը կարող է դառնալ համապատասխանաբար Երկրի, Արեգակի արբանյակ, դուրս գալ Արեգակնային համակարգից) հավա- սար են 7,9 կմ/վ, 11,2 կմ/վ և 16,7 կմ/վ: Այդ արագություններն արտահայտեցե՛ք մետր-վայրկյաններով (մ/վ) և կիլոմետր- ժամերով (կմ/ժ): 
7900մ/վ, 28.440կմ/ժ

4.4. Բեռնատար ավտոմեքենայի առավելագույն արագու- թյունը 120կմ/ժ է, մարդատարինը` 160կմ/ժ, սպորտային մեքենայինը` 450կմ/ժ: Այդ արագություններն արտահայտե՛ք մ/վ-ով: 
100/3մ/վ, 400/9մ/վ, 125մ/վ:

4.7. Գրե՛ք նկարում պատկերված կենդանիների անուն- ները՝ նրանց շարժման արագության աճման կարգով: Խխունջ – 1,4սմ/վ Թիթեռ – 8 կմ/ժ Կրիա – 6մ/ր Շնաձուկ – 500 մ/ր Ծիծեռնակ – 17,5մ/վ Որսորդական շուն -1600սմ/վ Փիղ 1000 – սմ/վ Վագրակատու – 30մ/վ Ջայլամ – 80կմ/ժ 

4.8. Հաշվե՛ք 3 ժ-ում 21 կմ ճանապարհ անցած դահու- կորդի արագությունը: 
V=21/3=5կմ/ժ:

4.9. Ավտոտեսուչը չափեց, որ ավտոմեքենան 4 վ-ում անցավ 120 մ: Ճանապարհի այդ տեղամա- սում երթևեկության արագությու- նը չպետք է գերազանցի 80կմ/ժ-ը: Գերազանցե՞լ էր արդյոք վարորդը սահմանված արագությունը:
Այո, գերազանցել է։

4.12. Մարզիկը խաղադաշտի շուրջը 50 վ-ում մեկ պտույտ կատարեց: Որքան է նրա արագությունը, եթե խաղադաշտի պարագիծը 360 մ է:
7.2մ/վ։

4.13. Սևանա լճի առավելագույն երկարությունը (հյուսիս-արևմտյան Ծովագյուղ ափից մինչև հարավ- արևելյան Ծովակ ափը) 75 կմ է: Այդ հեռավորությունը մոտորանավակն անցավ 45ր-ում: Որքա՞ն է մոտորա- նավակի արագությունը: 
V=75/45=15/9=5/3կմ/ր։

4.21. ՄԻԳ 29 կործանիչը 2450 կմ/ժ արագություն է զարգացնում: Որքա՞ն ճանապարհ նա կանցնի 3,5 ժ-ում: 
8575 կմ

4.24. Գետի հոսանքով շարժվող լաստն ինչքա՞ն ժամանակում կհաս- նի նրանից 300 մ հեռավորության վրա գտնվող կամրջին, եթե հոսանքի արագությունը 0,5 մ/վ է: 10 ր

4.27. Օդաչուն ռեակտիվ ինքնաթիռով 100կմ-ն անցավ 2,5ր-ում: Նույն արագությամբ քանի՞ մետր կանցնի օդաչուն 15վ-ում: 10 կմ

4.28. Հետիոտնը 0,5 վ-ում 1 քայլ է կատա- րում: Յուրաքնչյուր քայլի երկարությունը 75 սմ է: Որքա՞ն է նրա արագությունը՝ արտա- հայտած ա 150 սմ/վ-ով, բ 1.5 մ/վ-ով:

4.30. Հավասարաչափ շարժվող ավտոբուսը 1,5ժ-ում անցնում է 120կմ ճանապարհ: Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոբուսը 45ր-ում, եթե շարժվի այդ նույն արագությամբ: 60 կմ

4.31. 72 կմ/ժ արագությամբ շարժվող մոտոցիկլավարը 30 ր-ում քաղաքից գյուղ հասավ: Որքա՞ն ժամանակում նա կվերադառնա քաղաք, եթե շարժվի 20մ/վ արագությամբ: 30 ր

6.1. Սեղանին գիրք է դրված: Ո՞ր մարմինների հետ է նա փոխազդում: Ինչու՞ է գիրքը գտնվում դադարի վիճակում: Այն փոխազդում է սեղանի հետ։ Այն գտնվում է դադարի վիօակում քանի որ տեղափոխություն տեղի չի ունենում։

6.2. Թվարկեք 3-5 մարմնի անվանում, որոնց հետ փոխազդեցության հետևանքով գնդակը կարող է փոխել իր շարժման ուղղությունը: ոտքը, պատը, շունը։

6.3. Ձուկը կարող է շարժվել առաջ` խռիկներից ջրի շիթեր արտանետելով: Բացատրե՛ք այդ երևույթը: 

6.4. Ի՞նչ նշանակություն ունեն թաղանթաթաթերը ջրլող թռչունների համար: Որպեսզի նրանք կարողանան լողալ։

6.5. Ինչու՞ կրակելիս հրա- ցանի խզակոթը պետք է պինդ սեղմել ուսին: 

6.6. Ինչու՞ է վտանգավոր ու չի կարելի փողոցը հատել մոտիկից անցնող փոխադրա- միջոցի առջևով: Քանի որ վարորդե կարող է չհասցնել արգելակել։

6.7. Ջրից դուրս գալուն պես շունը թափահարում է մարմինը: Ո՞ր երևույթն է օգնում նրան այդ կերպ չորացնել մորթին: Պատասխանը պարզաբանե՛ք: 

6.8. Անշարժ նավակում նստած մարդը հրեց լողացող գերանը: Նավակը ևս ձեռք բերեց արագություն: Քանի՞ անգամ է նավակի զանգվածը մեծ գերանի զանգվածից, եթե փոխազդեցությունից հետո նրանք ձեռք բերեցին համապա- տասխանաբար 0,4 մ/վ և 3 մ/վ արագություններ: 

6.9. Գնդակը հրացանից դուրս է թռչում 860 մ/վ արագությամբ: Որոշե՛ք հրացանի հետհարվածի արագու- թյունը, եթե գնդակի և հրացանի զանգվածների հարաբերու- թյունը հավասար է 0,002-ի: 

6.10. Ավտոմեքենայի նստատեղին ամ- րացված գլխի հենակը պաշտպանում է գլուխը կտրուկ ետ թեքվելուց: Վթարային ո՞ր իրավիճակներում են օգնում այդ հե- նակները: 

6.11. Ավտոմեքենայի ավտանգության ամրագոտիները պահում են մարդուն առաջ թեքվելուց: Վթարային ո՞ր իրավիճակներում են օգնում այդ գոտիները: Երբ օրինակ մեքենան վթարի ժամանակ շատ արագ կանագնում է։

6.12. Փայտ ջարդելիս կացինը խրվել- մնացել է փայտի կտորի մեջ: Նկարում ցույց է տրված, թե այդ դեպքում ինչ եղանակներով կարելի է ջարդել փայտի կտորը: Բացատրե՛ք դրանք: 

6.13. Եթե բաժակի վրա դնեք մի խաղաքարտ, իսկ խաղաքարտի վրա` մի մետաղադրամ, և կտտոցով խփեք խաղաքարտին, ապա խաղաքարտը մի կողմ կթռչի, իսկ մետաղադրամը կընկնի բաժակի մեջ: Փորձե՛ք և կհա- մոզվեք դրանում: Բացատրե՛ք, թե ին- չու է մետաղադրամը մնում տեղում: 

6.15. Ավտոմեքենայի արգելակման ոտ- նակը սեղմելիս նրա ետնամասում ավտո- մատ կերպով կարմիր լուսային ազդանշան է միանում: Ի՞նչ նպատակով են դա նախա- տեսել ավտոմեքենայի կոնստրուկտորները: Որպեսզի ետեւի մեքենաները իմանան որ տիմացի մեքենան կանգնոգմ է եւ նրանխ կամացեցնեն արագոպթյունը։

6.16. Հրթիռի պատյանի զանգվածը 200գ է, իսկ նրանում պարունակվող վառոդինը՝ 300գր: Համարելով, որ վառոդը այրվել է ակնթարթորեն, որոշե՛ք գազի ելքի արագությունը, եթե հրթիռի ձեռք բերած արագությունը 400 մ/վ է: 

6.17. 40կգ զանգված ունեցող տղան, որը կանգնած էր սառույցին չմուշկների վրա, 2մ/վ արագությամբ դեպի պատ նետեց բեռը: Որոշե՛ք բեռի զանգվածը, եթե տղան այդ պահին ետ սահեց 0,8մ/վ արագությամբ: 

6.18. 46 կգ զանգվածով տղան 1 տ զանգվածով անշարժ լաստից 1,5 մ/վ արագությամբ ափ ցատկեց: Ի՞նչ արագութ- յուն ձեռք բերեց լաստը: 

6.19. 50կգ զանգված ունեցող աղջիկը ցատկեց 20 կգ զանգված ունեցող անշարժ սայլակի վրայից: Արդյունքում սայլակը ձեռք բերեց 3մ/վ արագություն: Ի±նչ արագութ- յամբ էր սայլակից ցատկել աղջիկը

Մեխանիկական շարժում, հետագիծ, նյութական կետ, տեղափոխություն, արագություն

Ժամանակի ընթացքում մարմնի տեղափոխությունը տարածության մեջ կոչվում է մեխանիկական շարժում։

Օրինակ՝ աթոռի տեղափոխությունը։

Մարմինը գտնվում է դադարի վիճակում, եթե տեղափոխություն չի կատարվում։

Մարմնի հետևից շարժման ընթացքում թողած գիծը կոչվում է հետագիծ։

Տեղափոխություն է կոչվում մարմնի շարժման սկզբնակետը, և վերջնակետը միացնող ուղիղ գիծը։

Տեղափոխությունը հետագծից տարբերվում է նրանով, որ միշտ ուղիղ գիծ է։

Անցած ճանապարհ (S) կամ մեծ է կամ համընկնում է տեղափոխության հետ։

Նյութական կետը այն մարմինն է, որի չափերը շարժման որոշ պայմաններում կարելի է անտեսել։

Օրինակ՝ մեքենայի շարժումը մի կետից մյուս կետ:

Արագություն՝ միավոր ժամանակում անցած ճանապարհ։ Կախված արագությունից ժարժումը կարող է լինել հավասարաչափ, անհավասարաչափ, հավասարաչափ արագացող և այլն։

v=s/t=մ/վ,կմ/ժ․ ․ ․

Խնդիր՝ Եթե աղջիկը 5 րոպեում խմբագրում է 45 նախադասություն: Քա՞նի նախադասություն նա կխմբագրի 1 րոպեում։

v=s/t => v=45/5=9նախադասություն/րոպե

Պատ․՝ 9 նախադասություն/րոպե: