Սոցիալական ազատություն

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով[1]։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»։

Ազատության մասին պատկերացումները տարբեր փիլիսոփայական համակարգերում

Ազատություն գաղափարի զարգացման պատմության մեջ ստեղծագործական ազատության մասին պատկերացումը հետզհետե մի կողմ է մղում արգելքներից ազատ լինելու գաղափարը (հարկադրանք, պատճառականություն, ճակատագիր)։ Անտիկ փիլիսոփայության մեջ (Սոկրատես, Պլատոն) խոսքն առաջին հերթին ճակատագրից, այնուհետև՝ քաղաքական բռնապետությունից (Արիստոտել, Էպիկուր) և մարդկային գոյության չարիքից (Էպիկուր, ստոիկներ, նեոպլատոնիզմ) ազատ լինելու մասին է։ Միջնադարում ենթադրվում էր ազատություն մեղքերից ու եկեղեցու անեծքից, ընդ որում, հակասություն էր առաջանում բարոյականության և ամենակարող աստծո կողմից պահանջվող ազատությունների միջև։

Վերածննդի դարաշրջանում և հետագա դարերում ազատություն ասելիս հասկանում էին մարդու անհատականության անարգել, բազմակողմանի ուսումնասիրությունն ու բացահայտումը։

Լուսավորության դարաշրջանում առաջ է գալիս ազատության նոր ընկալում, որը փոխառված էր լիբերալիզմից ու բնական իրավունքի փիլիսոփայությունից (Ալտուզիուս, Հոբս, Գրոտիոս, Պուֆենդորֆ. 1689 թ. Անգլիայում՝ Օրինագիծ իրավունքների մասին) և զսպվում՝ ամենակարող բնական պատճառականության ու օրինաչափության գերակայությունը ընդունող և անընդհատ խորացող գիտական հայացքով։

Գերմանական կրոնի ու փիլիսոփայության մեջ, սկսած Մայստեր Էքհարթից, ներառյալ Լայբնիցը, Կանտը, Գյոթեն, Շիլլերը, ինչպես նաև գերմանական իդեալիզմը՝ Շոպենհաուերից Նիցշե, ազատության հարցը դիտարկվում է որպես մարդու բարոյաստեղծագործական բնույթի և զարգացման համապատասխանության պոստուլատ։

Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում՝ միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնելու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։

Սպինոզան սահմանում է ազատությունը որպես սեր Աստծո հանդեպ և Աստծո սեր՝ մարդու հանդեպ. «Դրանից մենք պարզ հասկանում են ենք, թե որն է մեր փրկությունը կամ երանությունը կամ ազատությունը, այն Աստծո հանդեպ մշտական և հավերժական սիրո կամ մարդու նկատմամբ Աստծո ունեցած սիրո մեջ է»։

Հայդեգերի էքզիստենցիալիզմի համաձայն՝ գոյության հիմնական վիճակը վախն է, վախ չգոյության հնարավորության հանդեպ, վախ, որն ազատում է մարդուն իրականության բոլոր պայմանականություններից, թույլ է տալով նրան հասնել ազատության որոշակի աստիճանի, որը հիմնված չէ որևէ բանի վրա, ընտրել ինքն իր պատասխանատվությունները իր վրա անխուսափելիորեն բարդելու համար, այսինքն՝ ընտրել ինքն իրեն որպես սեփական, արժեք ունեցող գոյություն։

Յասպերսի էքզիստենցիալիզմի համաձայն՝ մարդն ազատ է հաղթահարել աշխարհի լինելիությունը սեփական անձի ընտրության ճանապարհին և հասնել Համապարփակի տրանսցենդենցիային։

Past Continuous 1

The Thompson family. What were they doing on Sunday at 7 o’clock? Mr. Thompson was cooking dinner in the kitchen. Mrs. Thompson was cleaning their car in front of their house. Jack and Eve were siting in the hall near the fireplace. Jack, their 11 years old son, was reading Shakespeare’s sonnets. Eve, at the age of 16, was playing with Barbies. Their grandma and grandpa were having a good time. Their grandma was exercising in the gym. Their grandpa was ironing shirts and socks in the living room. They also had two pets. And do you know what they were doing? Spot, the puppy, was catching mice in the garden. And Kitty, the little cute kitten, was fighting with neighbour’s dog.

Put the verbs into the correct form (past progressive). 2

When I phoned my friends, they were playing monopoly. Yesterday at six I was preparing dinner. The kids were playing in the garden when it suddenly began to rain. I was practicing the guitar when he came home. We weren’t cycling all day. While Aaron was working in his room, his friends were swimming in the pool. I tried to tell them the truth but they weren’t listening. What were you doing yesterday? Most of the time we were siting in the park.

Ֆլեշմոբ

Երկրորդ մակարդակ

1. Գտի՛ր օրինաչափությունը և լրացրո՛ւ դատարկ վանդակը

Captionless Image

68

2. Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 21 է: Որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը: 
3*7=21 => 3+7=10

3. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 336 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։ 
x+x+2+x+4=336
3x=330
x+4=114 

4. Մարիամն ամեն օր գրում է այդ օրվա ամսաթիվն ու ամիսը, այնուհետև հաշվում է թվանշանների գումարը: Օրինակ՝ մարտի 26-ը գրում է այսպես՝ 26.03, գումարը կլինի՝ 2+6+0+3=11: Մարիամի ստացած ամենամեծ գումարը ո՞րը կլինի։
29.09=2+9+9+0=20

5. Ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները, եթե 11-րդ գազարը կերել էր երեքշաբթի օրը:
հանում ենք երկուական եւ ստացվում է, որ նա սկսել է ուտել հինգշաբթի օրը։

6. Փուչիկները վաճառվում են տարբեր փաթեթներով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է՝ 5, 10 կամ 25 հատ փուչիկ: Ամենաքիչը քանի՞ փաթեթ պետք է գնի Մարինեն, եթե նա ուզում է գնել ճիշտ 70 փուչիկ:
25+25+10+10=70 Ամենաքիչը` 4

7. Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։ 15-3+4-6+3=13

8. Երկու դարբին միասին աշխատելով՝ որոշակի աշխատանք կարող են կատարել 8 օրում։ Երկրորդ դարբինը միայնակ քանի՞ օրում կարող է կատարել այդ աշխատանքը, եթե առաջին դարբինը այն կատարում է 12 օրում։ 
1/12+1/x=1/8. 1/x=1/24 x=24

9. Մոնիկան ունի տարբեր գույնի երեք արկղ՝ սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում տանձ է, մյուսում՝ խնձոր, մեկն էլ դատարկ է: Ո՞ր գույնի արկղում է տանձը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում։ սպիտակ

10. Դասարանի բոլոր 30 սովորողները ցանկություն հայտնեցին մասնակցելու ֆուտբոլի կամ բասկետբոլի մրցումներին: Նրանցից 15-ը ցանկություն հայտնեց մասնակցելու ֆուտբոլի մրցումներին, իսկ 20-ը` բասկետբոլի: Քանի՞ սովորող մասնակցեց և՛ ֆուտբոլի, և՛ բասկետբոլի մրցումներին: 5

Երրորդ մակարդակ

1. Հնարավո՞ր է արդյոք 1, 2, 3, …, 21 բնական թվերը բաժանել խմբերի այնպես, որ յուրաքանչյուր խմբի ամենամեծ թիվը հավասար լինի այդ խմբի մյուս թվերի գումարին։ ոչ

2. Հինգ տուփում միասին կա 77 մատիտ։ Առաջինում և երկրորդում միասին կա 15 մատիտ, երկրորդ և երրորդում միասին կա 35 մատիտ, երրորդ և չորրորդում միասին՝ 40 մատիտ, չորրորդում և հինգերորդում միասին՝ 32 մատիտ։ Յուրաքանչյուր տուփում քանի՞ մատիտ կա:
9, 6, 29, 11, 21

3. Կոմբայնը, հավասարաչափ աշխատելով, կարող է դաշտը հնձել 20 օրում: Քանի՞ օրում կավարտի հունձը, եթե աշխատանքային օրվա կեսը կոմբայնն աշխատի նախատեսվածից 2 անգամ ավելի արագ, իսկ կեսօրից հետո՝ նախատեսվածից 2 անգամ ավելի դանդաղ:
16

4. Տարբեր թվանշաններով գրվող քանի՞ եռանիշ թիվ կա, որ գրելաձևում չունի 3, 5, 7 թվանշանները:
534

5. Մայրուղու եզրին իրարից հավասար հեռավորությունների վրա տեղադրված են էլեկտրասյուներ։ Ավտոբուսը առաջինից մինչև չորրորդ էլեկտրասյունն անցնում է 12 վարկյանում: Ավտոբուսը քանի՞ վայրկյանում կանցնի առաջինից մինչև 16-րդ էլեկտրասյունը, եթե նրա արագությունը մնա անփոփոխ։
48

6. Նկարում պատկերված քառակուսին կազմված է սև քառակուսուց և իրար հավասար 4 ուղղանկյուններից: Յուրաքանչյուր ուղղանկյան պարագիծը 40սմ է: Գտի՛ր մեծ քառակուսու մակերեսը:

Captionless Image
900


8. Քանի՞ հնգանիշ թիվ կարող ես ստանալ՝ 77733 թվի թվանշանները տեղափոխելով:
10

9. Մայր կենգուրուն 1 վայրկյանում ցատկում է 3 մետր, իսկ նրա ձագը կես վայրկյանում ցատկում 1 մետր: Նրանք միաժամանակ մի ծառից ուղիղ գծով ցատկեցին մյուս ծառին: Քանի՞ վայրկյան մայր կենգուրուն պիտի սպասի վերջնակետում, եթե ծառերի հեռավորությունը 240մ է:
40

10. Տրված ABCD շեղանկյան B գագաթից տարված բարձրությունը DC կողմը բաժանում է երկու հավասար մասերի: Գտի՛ր <BAD-ն:

Captionless Image

բջիջ

Բջիջ բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։

Բջջի կառուցվածք Բջջաթաղանթ՝

  • սահմանազատում է բջջին շրջակայից,
  • տալիս նրան որոշակի ձև,
  • պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
  • ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ցիտոպլազմա՝

  • մածուցիկ անգույն զանգված է,
  • լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
  • իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
  • նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:

Կորիզ՝

  • պարունակում է բջջի ժառանգական նյութը,
  • նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝

  • ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Օրգանոիդներ, կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։

Օրգանոիդներն են՝
Էնդոպլազմային ցանցը խողովակների, խորշերի կամ բշտաձև մանր հատիկների բարդ համակարգ է՝ կազմված լիպոպրոտեիդների երկու շերտերի թաղանթից։ Խողովակներն ու խորշերը կազմում են մի ճյուղավոր, ամբողջ բջջապլազմայի մեջ ներթափանցված ցանց, որը պայմանավորում է նրա անվանումը։ Նա առավել զարգացած է այն բջիջներում, որոնցում սպիտակուցի սինթեզը ավելի ակտիվ է ընթանում , և թույլ է զարգացած այն բջիջներում, որոնցում ոչ մեծ քանակությամբ սպիտակուց է սինթեզվում։ Էնդոպլազմային ցանցը լինում է հարթ և հատիկավոր։ Հարթ էնդ. ցանցի արտաքին շերտը հարթ է, իսկ հատիկավոր էնդ. ցանցի արտաքին շերտը հատիկավոր։ Այդ հատիկները հարուստ են ՌՆԹ-ով և կրում են ռիբոսոմներ անվանումը։ 
Գոլջիի համալիր, էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։
Ռիբոսոմներ, բջջի մեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ։
Միտոքոնդրումներ, բջջի ընդհանուր նշանակության օրգանոիդներից են։ Միտոքոնդրիումների ֆունկցիաներն են՝ ԱԵՖ-ի սինթեզ, Շնչառական ֆունկցիա, Սպիտակուցի սինթեզ, ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզ

Լիզոսոմներ

Ֆունկցիան

  • Ընդունակ են քայքայել օրգանական և այլ նյութեր (ներբջջային մորսողություն)
  • Ավտոլիզ
  • Օտարածին սպիտակուցների քայքայում

Պլաստիդներ

Վակուոլներ

Ներառուկներ

ԲջջակորիզԲջջակորիզ կամ կորիզ, բջջի կարևոր կառուցվածքային մասը, որտեղ պահպանվում, վերարտադրվում և հաջորդ սերնդին է փոխանցվում ժառանգական ինֆորմացիան։ Բջջակորիզը համարվում է նաև բջջում նյութափոխանակության կարգավորման և բոլոր օրգանոիդների կենսագործունեության հսկողության կենտրոն[3]։

Կորիզակ

Կորիզակի բաղադրության մեջ մտնում են՝

Երվանդունիներ

Երվանդունիներ՝ հայկական թագավորական և սատրապական տոհմ մթա VI-II դարերում։ Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։ Ուստի, հավանական է Երվանդունիների ծագումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երավնդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։ Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մթա III դ վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում են, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են Հայոց Երվանդունիների տոհմի հետ։Մ.թ.ա. VI-րդ դարի 70-ական թթ. Երվանդյան Հայքը, բախվելով Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը՝ այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։ Հայաստանի պետական սահմանները համընկել են ճիշտ Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. VI-V դդ. Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասին։ Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը։ Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին), մ.թ.ա. VI-IV դդ. Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները։ Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ մ.թ.ա. 570-ական թթ. սակավ տարիներ գահակալող Երվանդ Ա Հայկազյանի անունով։ Վերջինիս հաջորդած որդին՝ Տիգրան Ա Հայկազյանը (մ.թ.ա. մոտ 560-530-ական թթ.), Պարսից Աքեմենյան արքա Կյուրոս Ա Մեծի հետ մ.թ.ա. 550-ին մասնակցել է Մարաստանի, իսկ 538/537-ին Բաբելոնիայի թագավորությունների կործանմանը։ Հայկազյան-Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. III դարի վերջը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331-ին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ իրեն հռչակել է անկախ թագավոր (մ.թ.ա. 331 – մոտ 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Նրա աջակցությամբ մ.թ.ա. 331-ին Փոքր Հայքի թագավոր է հռչակվել զորավար և նրա թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը (Միհրվահիշտ)։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները։
Մեծ Հայքի անտրոհելի տիրույթ է կազմել նաև Կոմմագենե «աշխարհը»։ Մ.թ.ա. III դ. կեսին Ծոփքի և Կոմմագենեի հայոց կուսակալ Սամոս (Շամ) Երվանդունին հռչակվել է թագավոր։ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղը Մեծ Հայքի սատարմամբ մինչև մ.թ.ա. III դ. վերջը պահպանել է իր ինքնուրույնությունը։ Սամոսի անունով հիմնվել են Սամոսատ (Կոմմագենեում) և Սամոկրատ (Ծոփքում) հելլենիստական քաղաքները։ Մ.թ.ա. 240-ական թթ. Սամոսին հաջորդել է որդին՝ Արսամեսը (Արշամ), որը հիմնել է Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում)։ Մ.թ.ա. III դ. վերջին Սելևկյանները նվաճել են Կոմմագենեն և հպատակեցրել Ծոփքը, որի արքա Քսերքսեսը մ.թ.ա. 201-ին սպանվել է դավադրությամբ, Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծը Կոմմագենեում կուսակալ է կարգել հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքում՝ հայազգի Զարիադրեսին (Զարեհ)։
Մ.թ.ա. III դ. վերջին քսանամյակին Մեծ Հայքում գահակալել է Երվանդ Դ Վերջինը, որն Ախուրյանի և Երասխի գետախառնման մոտ հիմնադրել է Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, որից քիչ հյուսիս՝ Երվանդակերտը և Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին՝ Բագարան ավանը։ Մ.թ.ա. 200-ին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը տապալել է Երվանդ Դ-ին և կարգվել Մեծ Հայքի կուսակալ։
Հայկազյան-Երվանդյան արքայատան, այդ թվում՝ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները հատել են դրամներ իրենց պատկերներով, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը։

Կարմիր բլուր. ուրարտական հուշարձան

Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային ի՞նչ ժառանգություն է ներկայացնում։

Ք. ա. 7-րդ թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի գետի ձախ ափին ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։
Տասնամյակներ շարունակ այս տարածքում շինաղբի նույն տեսարանն է։

2․Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։

Կարմիր բլուր. ուրարտական հուշարձանը պայքարում է շինաղբի դեմ

Թեյշեբաինի հնավայրը այսօր գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում՝ չնայած որ այն ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում։ Հնագույն բնակատեղիին կից գտնվում է գերեզմանոց, որը արդեն ընդգրկում է նաև հուշարձանի տարածքը, պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, բնակատեղիի տարածքը գրեթե ամբողջությամբ պատված է շինարարական ու կենցաղային աղբով, հաճախ հանդիպում են նաև քիմիական թափոններ, որոնց մոտենալը վտանգավոր է մարդու առողջության համար։ Չկա շուրջօրյա հսկողություն։

Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր, ուրարտական քաղաք, գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի (մ. թ. ա. 685-645) կողմից՝ մ. թ. ա. VII դ. առաջին կեսին։ Երևան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը

Имя, фамилия, адрес электронной почты *

Милена Алексанян, milena.alexanyan@mskh.am

Класс *

1-2 курс

  1. Устанавливаем по словарю, кого и что можно поднять. Записываем получившиеся результаты. Поднимаем———————————————————————-․ Сочиняем веселое завершение истории. Грустил. Решил поднять себе настроение, а поднял………………….

Поднимаем-арбуз, имунитет, настроение, картину, дух, собакуб, ребенка․
Сочиняем веселое завершение истории. Грустил. Решил поднять себе настроение, а поднял смех․

  1. Сочиняем шуточные формулы значений данных слов.

Подпись отсутствует
скука=тоска + меланхолия
интерес=выгода + занимательность
ужас=страх + адреналин
восторг=восхищение + радость

  1. Соедините фразеологизмы и их значения:

Подпись отсутствует
(на ком)лица нет-(кто)побледнел от волнения, испуга
воспрянуть духом-прийти в бодрое настроениею
волосы дыбом- становится невыносимо страшно
не находить себе места-сильно волноваться
хоть волком вой -выражение отчаяния
стереть в порошок- безжалостно расправится скем-либо
бить тебя некому-выражение осуждения, порицания

  1. Выразите несогласие с мнением собеседника:

Подпись отсутствует
-На день рождения нельзя прийти без подарка.
-Без цветов на день рождения можно приходить.
-Астрология-это наука. Сейчас о ней все помнят.

  1. На Руси этим словом называли вовсе не обманщиков или воров. Так назывались мастера, которые изготавливали мошну, т.е. кошельки.

мошенники

Առաջադրանքներ

1 Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած մէր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

օթոց-բազմոց

նիզակներ-փայտից խոցող զենք

տեգեր-նիզակի ծայրի սուր երկաթը, որով խոցում են

գեղարդներ-փայտե կոթով սառը զենք

ջիդաներ-տեգ

աշտեներ-երկարակոթ նիզակ

լախտեր-մտրակ

գահավորակ-բազմոց

կապարճ-նետաման

տապար-կացին

ասպար-պաշտպանական զենք

դաշույն-դաշնակ

վաղր-զենքի տեսակ

լանջապանակ-զրահ

Շենգավիթ հնավայր

Շենգավիթը Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4 մ խորությամբ հուշարձան է, զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ։ Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով։ Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը։ Շենգավթի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին։ Հնավայրի կացարանները բավականին ընդարձակ էին ու բարեկարգ։ Շինարարական աղյուսը ստացել էր ավելի հաստատուն ձև, քարե շեմեր և աստիճաններ ունեցող մուտքերը զետեղված էին գերազանցապես արևելյան կողմում, հատակները պատրաստված էին մանր կոպիճի համակենտրոն շարվածքով։ Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ։ Հնավայրում 1936-1938 թթ հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը։ Նրա՝«Հնագույն մշակույթների հերթագահությունը Հայաստանում ըստ հնագիտական նյութի» աշխատության մեջ, հեղինակը հիմնավորում և նկարագրում է Շենգավիթյան մշակույթը։ Աշխատանքը նվիրված է Շենգավիթ բնակատեղիի պեղումներին և գիտական հետազոտությունների արդյունքներին։ Համաձայն աշխատության՝ հնավայրը հնագետների կողմից բացահայտվել է դեռևս 1924-1925 թվականներին, սակայն լայն ուսումնասիրություններ չեն իրականացվել:Հետագայում, տարածքում պատահաբար հայտնաբերվել է կոտրված աման և կավե օջախի մնացորդներ:Ինչից ելնելով էլ, 1936 թվականին, Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցների կողմից տարածքն ուսումնասիրվեց, իսկ Պատմական հուշարձանների պահպանության պետական կոմիտեն 1936 թվականի հունիսի 14-ից սկսեց պեղումներ իրականացնել։ Հեղինակը Շենգավիթյան մշակույթը անվանում է նաև «Կուր-Արաքսյան», «Վաղ-Անդրկովկասյան» մշակույթ։ 1958 թ-ից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ։ 1958-1980 թթ ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը ։ 2000 թ. օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի  կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ։ Ներկայումս հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով։

Առաջադրանքներ

1.Ընտրել և դեմ դիմաց գրել օտարաբանությունnերի հայերեն համարժեքները: 

Տրադիցիոն-ավանդական, ցեխ-արտադրամաս, ցիկլ-պարբերաշրջան, ուտեչկա-արտահոսք, ֆակտոր-գործոն, ֆիքսել-ամրակայել, ֆոնդ-հիմնադրամ, ֆունդամենտալ-հիմնարար, ֆունկցիա-գործառույթ, օբիոմ-ծավալ, օպերացիա-գործողություն, օրենտացիա-կողմնորոշում, սխեմա-գծապատկեր, մակետ-մանրակերտ:

Գործողություն, կողմնորոշում, մանրակերտ, ծավալ, գործառույթ, հիմնարար, հիմնադրամ, ամրակայել, արտադրամաս, գծապատկեր, ավանդական, պարբերաշրջան, արտահոսք, գործոն: 

2Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները 

Ֆրանսիական շանսոնի արքա-Շարլ Ազնավուր, Ֆարսի բլբուլ-Ֆիրդուս, օդային դարպասներ-օդանավակայան, անգլիական թագի մարգարիտ-հնդկաստան, անմահ քանաքեռցի-Խաչատուր Աբովյան, ազատության երգիչ-Միքայել Նալբանդյան, կանաչ ոսկի-թեյ, բոլդինյան աշուն-ստեղծագործական եռանդուն շրջան, բուրգերի երկիր-Եգիպտոս, ծաղրածուն աշունը սրտում-Լիոնիլ Ենգիբարյան, ոսկե հորթի երկրպագու-փողամոլ,քարայրի բնակիչ-նախամարդ, չարչարանաց լեռ-Գողգոթա, Պոսեյդոնի աղի պետություն-ծով,Զալցբուրգի ծաղիկ-Մոցարտ