Հովհանես Թումանյան / Թևավոր խոսքեր

Ձախորդ Փանոս – Այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախողվում է ամեն գործ եւ մեծ մասամբ՝ իրենց խելքից։ Ձախորդ Փանոսը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է։ Հեքիաեը մշակել է Հովհաննես Թումանյանը 1914 թվականին։
Նեսոյի քարաբաղնիս – Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է։ Թումանյանը պատմում է նախասովետական շրջանի հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով հիվանդ բուժելու մասին։ Այժմ «Նեսոյի քարաբաղնիս» ասելով հասկանում ենք ոչ ճիշտ ու հակաբժշկական միջոցներով բուժում։
Ո՛չ ամոթ ունի ուժեղը, ոչ՛ վախ – Այս արտահայտութունը Թումանյանի հայտնի Հառաչանք պոեմից է, որը գրվել է 1890 թվականին։ Այսօր այս արտահայտությունը օգտագործվում է բռնություն կամ անարդարություն բնութագրելիս։
Մի կաթիլ մեղր — Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է, որի սյուժեն Թումանյանը վերցրել է Վարդան Այգեկցու առակից։ Այս արտահայտությունն օգտագործվում է չնչին բանից մեծ աղմուկ բարձրացնելը ծաղրելու համար։
Բալը թանգ է — Այս արտահայտությունը օգտագործվում է կատակի ձևով։ Հաճախ ասվում է հեգնանքով այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորամանկել, բայց անհաջող և ընկնում եմ ծիծաղելի դրության մեջ։ Առաջացել է «Գիքորը» պատմվածքից։
Քաջ Նաղար — Հայ հեքիաթի հերոս, որը մշակել է Հովհանես Թումանյանը։ Նազարրը հայտնի է իր վախկոտությամբ, բայց պատահականության սկզբունքով դառնում է արքա։ Այսպես են անվանում վախկոտ, պարծենկոտ, բայց բարձր պաշտոնների հաստող մարդկանց, ոչ թե իրենց ընդունակությունների, այլ պատահականորեն շնորհիվ։ Նման դեպքում ասում են․ «Քաջ Նազարի բախտ ունի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *