Հունվար ամսվա ամփոփում

Հաշվետվություն

Հունվար ամիսը մեր քոլեջում ստուգատեսային էր: Ունեցանք 4 ստուգատես՝ մարզական, բնագիտատեխնիկական, ազգագրական և դիջիթեքյան: Այս ամիսը մեզ համար մեծ հնարավորություն էր ճանաչել նորը: Ճամփորդել ենք տարբեր վայրեր, անցկացրել ենք մարզական ստուգատես: Ես քոլեջի մի շարք ուսանողների հետ եղա Սևաբերդում՝ Գեղամա լեռների լանջին: Բավականին ցուրտ էր, բայց ընտելացանք և շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք: Այս ճամփորդությունը ինձ կոփեց և իսկապես շատ ու շատ գիտելիքներ տվեց: Ես հասկացա, որ ճամփորդելիս առաջնային է տաք և հարմարավետ հագուստ կրելը: Ճամփորդելիս կարևոր է՝ ում հետ ես ճամփորդում: Այդ օրը իմ կյանքի լավագույն օրերից էր, քանի որ գնացել եմ տուն միայն ու միայն հաճելի էմոցիաներով: Ամփոփելով այս ամսվա ճամփորդություններս կասեմ, որ սա ամենալավն էր:

Պատվելի Թամարի հետ ուսումնասիրեցինք Մշո բարբառը: Կազմեցինք բարառաններ և կատարեցինք փոխադրումներ : Դա ինձ համար մեծ ձեռքբերում էր: Կարող եմ ասել, որ ուսումնալի էր: Իսկապես շատ եմ սիրել Մշո բարբառը և շատ ուրախ եմ, որ արդեն կիսով չափ տիրապետում եմ նրան: Շատ եմ ցանկանում այլ բարբառներ ևս ուսումնասիրել, չէ որ այն մերն է ՝ մեր ազգայինը: Մեզ սովորեցնում են կիրառել և սիրել ազգայինը և մեր մշակույթը: Ես դա շատ եմ կարևորում:

Ունեցանք միջոցառում՝ ղափամայի ծեսին նվիրված: Համտեսեցինք համեղ ուտելիքներ, երգեցինք, պարեցինք և ուրախացանք: Ինչպես բոլոր միջոցառումները սա ևս հիանալի անցավ:

Ամենից շատ սիրել եմ Դիջիթեքերը: Շատ կցանկանամ, որ այն մյուս ամիսներին նույնպես շարունակվի: Մասնակցել եմ մի շարք Դիջիթեքերի և սովորել եմ ամենաարդի մասնագիտությունների մասին: Սովորել եմ արհեստական բանականության, SMM-ի, ծրագրավորման, բիզնես պլանների մասին: Համոզված եմ, որ այս ամսվա ձեռք բերած գիտելիքներս կյանքի տարբեր ասպեկտներում կօգտագործեմ:

Բնագիտատեխնիկական ստուգատեսի համար պատրաստեցինք մոմեր, հաց: Խոսելու ենք ինչպես մաքուր պահել շրջակա միջավայրը: Ուսումնասիրել ենք այդ խնդիրները և փորձել դրանց լուծումներ տալ: Այս ստուգատեսը ևս շատ հետաքրքիր է: Այն նոր հնարավորություններ ու ճանապարհներ կարող է բացել մեր առաջ:

Հունվարը իսկապես շատ արդյունավետ ամիս էր ինձ համար: Հաճելի է, երբ հասկանում ես, որ ընդհամենը մեկ ամսում կարողացել ես նման շատ գիտելիքներ ձեռք բերել և այդ ամենը միայն ու միայն մեր սիրելի ուսուցիչների շնորհիվ:

Հաշվետվություն

Սեպտեմբեր-Դեկտեմբեր

Ես Միլենա Ալեքսանյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի 1-2 կուրսում՝ վեբ դիզայն բաժնում: Մասնագիտությունս ընտրել եմ ծնողներիս խորհրդով, բայց հիմա իսկապես շատ եմ սիրում այն: Մեր քոլեջը տարբերվում է մնացած բոլոր քոլեջներից, որը ինձ ավելի է ոգևորում: Քոլեջի մասին իմացել եմ ընկերներիցս: Մեզ ամռանը հրավիրեցին քոլեջ, ծանոթացրին տեղանքին, ուսուցիչներին: Հենց այս օրերին էլ հասկացել եմ, թե որքան լավն է մեր քոլեջը: Այստեղ՝ քոլեջում, ես հասցրել եմ ձեռք բերել հրաշալի ընկերներ: Սիրում եմ մեր բոլոր ուսուցիչներին յուրովի: Նրանք շատ հոգատար են և սիրալիր: Մենք փորձում ենք հնարավորինս շատ ճանապարհորդել և բացահայտել միմյանց, ուսուցիչներին և Հայաստանը: Ինձ շատ է դուր գալիս ճանափարհորդությունները և ես շատ եմ կարևորում դրանք: Ամենատպավորիչ վայրերը այցելել եմ հենց մեր քոլեջի շնորհիվ:

Իմ առաջին ճանապարհորդությունը եղել է դեպի Գութանասար՝ Կոտայքի մարզ, որտեղ մենք քայլեցինք մոտավորապես 300 մետր: Չհաշված այն, որ շատ բարդ էր, իսկ մենք շատ էինք հոգնել, ամենինչ շատ բարեհաջող ավարտվեց: Ինձ համար մի նոր բացահայտում էր այդ վայրը: Շատ տպավորված եմ այս ճանապարհորդությամբ: Ես փորձում եմ հնարավորինս շատ մասնակցել ճանապարհորդությունների (և նույնը Ձեզ խորհուրդ կտամ), քանի որ այն մեր քոլեջի կարևոր կետերից է: Հասցրել եմ մասնակցել ևս ճանապարհորդությունների: Եղել ենք Գյումրիում, որտեղ գնացել ենք գնացքով, և երևի պատկերացնում էք՝ որքան լավ է ընթացել ճանապարհը:

Շատ եմ սիրում մեդիա-ուրբաթի օրերը: Դրանք ինձ լավ տրամադրություն են հաղորդում: Չմոռանամ նշել, որ անցած շաբաթ մենք ունեցանք Մայր դպրոցում միջոցառում, որը ինձ համար ամենահիշարժան օրերից էր: Մենք այդ օրվան բավականին երկար էինք պատրաստվել: Ամենինչ շատ լավ էր կազմակերպված մեր սիրելի ուսուցիչների շնորհիվ:

Անգլերենն իմ ամենասիրելի առարկաներից մեկն է: Քոլեջում հասցրել եմ հետաքրքիր գիտելիքներ ստանալ այս լեզվի հետ կապված: Անգլերեն

Գրականություն և Հայոց լեզու սիրում եմ շատ վաղուց, բայց Պատվելի Թամարը կարողացավ այդ սերն իմ մեջ էլ ավելի ամրապնդել: Իսկապես քոլեջում շատ բան եմ սովորում մեր լեզվի և գրականության ժամերին: Գրականություն , Հայոց լեզու

Ամենասպասված դասաժամերից են Էկոլոգիան և Ֆիզիկան: Էկոլոգիայի ժամերին սովորել եմ այնպիսի բաներ, որ դեռ կյանքում ինձ շատ պետք կգան: Էկոլոգիա , ֆիզիկա

Հայոց պատմություն և Հասարակագիտություն առարկաներն մեզ ուսուցանում է Ընկեր Հեղինեն, ում շատ են սիրում բոլոր աշակերտները: Դասաժամերին քննարկում և վերլուծում ենք հետաքրքիր թեմաներ: Նշեմ, որ հարիսայի ծեսը անցկացրել եմ Ընկեր Հեղինեյի տանը, որը ավելի նպաստեց, որ սիրեմ նրան: Հայոց պատմություն , Հասարակագիտություն

Ռուսերենի ժամերը շատ արագ են անցնում, չնայած որ մենք շատ բան ունենք սովորելու: Մարիամ Մինասովնան ինձ համար շատ հետաքրքիր ուսուցչուհի է: Ռուսաց լեզու

Աշխարհագրությունն ամենահետաքրքիրն է բոլոր առարկաների մեջ: Ընկեր Գայանեն շատ վարպետորեն բացատրում է դասը, որից հետո բոլորով քննարկում ենք այն: Ի դեպ, իմ բոլոր ճանապարհորդությունները տեղի են ունեցել Ընկեր Գայանեյի հետ, որը խոսում է իրեն շատ սիրելու մասին: աշխարհագրություն

Կենսաբանության հանդեպ առանձնահատուկ սեր չունեմ, չնայած որ շատ եմ սիրում Ընկեր Հասմիկի դասերը: կենսաբանություն

Երաժշտության ժամերին շաաա՜տ երգեր և պարեր ենք սովորում Ընկեր Մարինեյի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Այս քոլեջ հաճախելուց հետո սկսել եմ ուրիշ կերպ նայել մեր ազգային երգ ու պարին:

Ընկեր Ելենան մեզ սովորեցնում է հանրահաշիվ՝ ամենակարևոր առարկաներից մեկը: Ինձ մոտ այդքան էլ չի ստացվում այդ առարկան, բայց Ընկեր Ելենայի շնորհիվ սկսում եմ սիրել այն: Հանրահաշիվ

Իմ մասնագիտական առարկան ուսուցանում է Ընկեր Արևը, ով պարտաճանաչ է մեզ ուսուցանելու հարցում: Մենք մեր առաջին քայլերն ենք անում դեպի Վեբ դիզայն մասնագիտություն:

Ֆիզկուլտուրան ընտրել եմ նետաձգություն և հասցրել կիսով չափ տիրապետել դրան: Այն շատ հետաքրքիր սպորտաձև է, որը առաջին հայացքից էլ գրավել է ինձ:

Երբ սկսեցի հաճախել քոլեջ, բացահայտեցի ֆիլմադարանի մասին, որի ժամանակ մենք դիտում ու քննարկում ենք ամենալավ ֆիլմերը:Ես իմ կյանքի ամենալավ օրերը անցակցնում եմ քոլեջում: Մենք ամեն առավոտ ունենում ենք ընդհանուր պարապմունք, որի ժամանակ երգում,պարում ենք, իսկ հետո ուրախ տրամադրությամբ շարունակում մեր օրը:
Ամեն ուրբաթ մենք գնում ենք եկեղեցի, որ մասնակցենք ժամերգության, այն կարող է Ձեզ համար տարօրինակ թվալ, բայց մենք՝ Սեբաստացիներս, շատ ենք սպասում այդ օրերին: Մենք քոլեջի մի քանի ուսանողներով հասցրել ենք մասնակցել երկու գիտաժողովի, որի ժամանակ ձեռք ենք բերել կարևոր գիտելիքներ:

Եվ այս ամենի գլխավոր մասն են կազմում մեր սիրելի Պարոն Բլեյանը և նրա դուստրը՝ Ընկեր Տաթևը: