Ասորիներ

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետականություն, ապա բազմաթիվ կորուստներ, սակայն այսօր չունեն անգամ սեփական պետություն: Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք:

Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկին ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, այդ թվում Խորհրդային Հայաստանում՝ 5544 (1970)։ 2011 թվականի հաշվարկներով ապրում են 2,769 մարդ։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են (հիմնականում՝ նեստորականներ)։ 1830-ական թթ. 100 տուն Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *