Կրոնական հանդուրժողականությունն արդի հասարակությունում

  1. Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։
    • Կրոնը դարեր ի վեր եղել և մնում է ինչպես հասարակությունները միավորող, այնպես էլ պառակտող գործոն։ 
  2. Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը
    1. Պոզիտիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է այլոց կրոնադավանաբանական արժեքների ու գաղափարների ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ: Նեգատիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է անտարբերություն այլոց կրոնադավանաբանական հայացքների ու արժեհամակարգի նկատմամբ, ինչի արդյունքում ապահովվում է կրոնական հողի վրա թշնամանքի ու բախումների բացակայությունը։
  3. Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։

Կրոնական հանդուրժողականությունը լինում է մի քանի մակարդակների՝ կապված այն օբյեկտի (մարդկային ընդհանրության) հետ, որի նկատմամբ դրսևորվում է այն։ Ըստ այդմ՝ կրոնական հանդուրժողականությունը լինում է.

  1. հանդուրժողականություն այլակրոնների նկատմամբ (քրիստոնյա-մուսուլման, մուսուլման-բուդդայական, քրիստոնյա-բուդդայական և այլն),
  2. հանդուրժողականություն այլադավանների նկատմամբ (կաթոլիկ-բողոքական, բողոքական-ուղղափառ և այլն՝ քրիստոնեության մեջ, սուննի-շիա՝ իսլամի մեջ և այլն),
  3. հանդուրժողականություն աղանդավորական շարժումների նկատմամբ (ինչպես նաև աղանդավորական շարժումների հանդուրժողականություն միմյանց նկատմամբ),
  4. հանդուրժողականություն Աստծուն հավատացողների և չհավատացողների միջև (հավատացյալ-աթեիստ)։
  1. Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։

Պայմանավորված կրոնական հանդուրժողականության բովանդակության ընկալման վերոնշյալ նեգատիվ և պոզիտիվ մոտեցումներով՝ կարելի է հանդուրժողականության ապահովման մեխանիզմները նույնպես բաժանել երկու խմբի.

  • Նեգատիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են անտարբերություն այլոց կրոնադավանանքային գաղափարների և արժեհամակարգի նկատմամբ։
  • Պոզիտիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են այլոց կրոնադավանանքային գաղափարների ու արժեհամակարգի ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *