Բագարան, Երվանդաշատ

  1. Ի՞նչ նշանակությամբ կառուցվեց Բագարանը։
    Բագարանն ուներ հոգեւորական կենտրոնի նշանակություն։
  2. Ո՞ր եկեղեցիներով է հայտնի Բագարանը և ի՞նչ գիտեք նրանց մասին։
    Այստեղ են Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ եկեղեցիները։ Ս. Շուշանիկ եկեղեցու հետ կապված կա երկու ավանդություն առաջին՝ այն կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք (914-918թթ.) : Ըստ ավանդության՝ հայոց իշխանի մանկահասակ դուստրը՝ Շուշանիկը, շրջելով Բագարանի շրջակայքում, մոլորվում և այդպես էլ չի գտնվում: Փոքրիկ Շուշանիկի հայրը Ախուրյանի ձախ ափին, ենթադրաբար այն վայրում, որտեղ կորել էր Շուշանիկը, կառուցում է եկեղեցի: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն` բագարանցի տիկին Շուշանը, գտնվելով Ախուրյանի ձախ ափին, ուշանում է պատարագից և այդ պատճառով կառուցում է մի նոր եկեղեցի և անվանակոչում Շուշանա վանք: 
  3. Ե՞րբ և որտե՞ղ է կառուցվել Երվանդաշատ քաղաքը։
    Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին:
  4. Որտե՞ղ է գտնվում Երվանդաշատ քաղաքն այսօր։
    Գտնվում է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ։

Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մթա II դ սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխվել հեթանոսական կուռքերը, քաղաքի մոտ տնկել անտառ։ Բագարանում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա-ն, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում՝ նոր բնակավայրում, որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բագարանը կորցրել է իր երբեմնի քաղաքական ու հասարակական դերը։ Միայն IX դ, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Բագարանը նորից անշքացավ։ 1048 թվականին Բագարանը զավթեցին սելջուկները, որոնք ավերեցին քաղաքը, կոտորեցին բնակչությունը։ XII դ սկզբին այն գրավեցին Շահ–ի–Արմենները, իսկ 1211 թվականին՝ ազատագրեցին հայ–վրացական զորքերը։ 1394 թվականին Լենկթեմուրի հորդաները ավերի ու կողոպուտի մատնեցին Բագարանը։

1913 թվականի տվյալներով անշուք գյուղ էր և ուներ 796 (86 ընտանիք) հայ բնակիչ։

Հայաստանի մայրաքաղաքները

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը, հաջորդել է Արմավիրին ու կոչվել նաև Մարմետ։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Մայրաքաղաքը տեղափոխելու գլխավոր պատճառներից է եղել, ըստ Մովսես Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից։

Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա՝ Երասխ գետի մոտակայքում։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով։ Բլրի վրա փորվում են նաև ջրի հորեր՝ մինչև բլրի հիմքը՝ հնարավոր պաշարման դեպքում ջրից օգտվելու համար։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ արքան տեղափոխում է Արմավիրի բնակչության մի մասը։ Այստեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։ Ճարտարապետ Թորոս Թորամանյանը նկատել է, որ շինությունների վիթխարի որձաքարերը միացվել են լոկ երկաթյա կապերով։ Արաքիս դիմացի ափին արքան կառուցում է Երվանդակերտ դաստակերտը, որտեղ տեղափոխում է իր ընտանիքը։ Պատմահայր Խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից Շապուհ II արքայի զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները՝ այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Թունավոր կոսմետիկ միջոցներ

Կոսմետիկ միջոցների վտանգները

Կոսմետիկ միջոցների արտադրության մեջ հաճախ օգտագործվում են այնպիսի քիմիական նյութեր, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար: Կանայք վտանգավոր կոսմետիկ միջոցներ օգտագործելու հետևանքով կանգնում են այնպիսի առողջական խնդիրների առջև, ինչպիսիք են այրվածքները, ցաները, ալերգիաները, մազերի կորուստը, չհաշված այդ միջոցների ուռուցքածին (կոնցեռոգեն) ազդեցությունները: Այդ իսկ պատճառով կոսմետիկ միջոց ընտրելիս պարտադիր անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բաղադրությանը:

Մարմնի գելի բաղադրությունը՝ ջուր, նատրիումի լաուրիլ սուլֆատ, նատրիումի սուլֆատ, բուրմունք և այլն:

  1. ջուր-բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում, կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։
  2. նատրիումի լաուրիլ սուլֆատ-այն սպիտակ կամ քիմիական գունավոր բյուրեղյա, փխրուն կամ փոշի է, որը հիմնականում օգտագործվում է որպես պահման նյութ, էմուլգատոր, փրփուր, ցրված կամ խոնավացնող նյութ, որը ներառում է մաքրման եւ անձնական խնամք: 
  3. նատրիումի սուլֆատ նատրիումի սուլֆատը ուժեղ վերականգնիչ է։ Սովորական ջերմաստիճանում ջրային լուծույթից անջատվում Na2SO3×7H2O բյուրեղահիդրատը։ Ջրային լուծույթներում հեշտությամբ օքսիդանում է օդի թթվածնի հետ։ Ջրային լուծույթներում Na2SO3 միանում է ծծմբի հետ առաջացնելով նատրիումի տիոսուլֆատ օգտագործվում է լուսանկարչության (հայտածիչ), դեղանյութերի և արհեստական մանրաթելերի արտադրության մեջ։ Նատրիումի հիդրոսուլֆիտը՝ NaHSO3, օգտագործվում է սննդի (պահածոյացնող միջոց), կաշվի և կտորեղենի (սպիտակեցման և ներկման ժամանակ) արտադրության մեջ:

Փաստն այն է, որ ոչ ոք իրականում չգիտի, թե ինչպես են որոշակի քիմիական նյութեր ազդում մեզ վրա ժամանակի ընթացքում, կամ ինչպես են նրանք արձագանքում մեր մարմնում միասին: Այլ քիմիական նյութեր հայտնի վտանգներ ունեն. Օրինակ ՝ ֆթալատները, որոնք հաճախ հայտնաբերվում են արհեստական ​​բույրերի մեջ, հորմոնի խանգարող դաս է, որը կարող է կապված լինել ծնունդների արատների, սերմնաբջիջների վնասման, անպտղության հետ:

Մեխանիկական աշխատանք: Հզորություն

Մեխանիկական աշխատանք կհամարենք այն մեծությունը, որը ցույց է տալիս մարմնի տեղափոխությունը ուժի ազդեցության տակ:

մեխանիկական աշխատանքը նշանակում ենք ՝ A:

A=F•S

A-աշխատանք

F-ուժ

S-տեղափոխություն

Հզորությունը ցույց է տալիս աշխատանք կատարելու արագությունը:

N=A:T

N-հզորություն

A-աշխատանք

T-ժամանակ