Ասորիներ

 Ասորիները  հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Հյուսիս-_Արևմտյան Իրանում: Նրանց մայրենի լեզուն ասորերենն է, որը ժամանակին  Առաջավոր  Ասիայում լայնորեն  տարածված  և  գրավոր ու խոսակցական լեզու հանդիսացող  արամեերենի, թերևս, միակ պահպանված բարբառն է:  Մինչև Հելլենիզմի տարածումը Հայաստանում, արամեերենը լայն կիրառություն ուներ նաև Հայոց արքունիքում: Այդ  լեզվով են գրված Արտաշես Առաջինի հողաբաժան սահմանաքարերը: Ըստ ավանդության` իր երկրային կյանքում այդ լեզվով է խոսել նաև  Հիսուս Քրիստոսը:  

  Ասորիները ներկայումս  բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։Նախկինում ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, որոնցից 5544-ը /ըստ 1970 թ.-ի մարդահամարիտվյալների/ ՀԽՍՀ-ում:  2011 թ.-ի հաշվարկներով Հայաստանում ապրում են 2, 769 մարդ։ Նրանքխոսում են նոր ասորերեն լեզվով, որը արամեերենի, եբրայերենի և արաբերենի պեսպատկանում է սեմական լեզվաընտանիքին: Իրենց ասորի համարողների մեծ մասըքրիստոնյաներ են /հիմնականում՝ նեստորականներ/։ 1826-1828  թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո շուրջ 100 տուն ասորիներ Ուրմիա լճի արևմտյանափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն  հաստատեցին ՆերքինԿույլասար գյուղում /ներկայումս` Դմիտրովկա,  Արարատի մարզ/։ Հետագայում Կույլասարիասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի /Վերին Դվին/ և Արզնի գյուղերում։ Ասորիներապրում են նաև Արմավիրի մարզի  Նոր Արտագերս /նախկին՝ Մեծ Շահրիար/ գյուղում։Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմիտարիներին։ Հայերի նման ասորիները նույնպես Օսմանյան կայսրությունում ենթարկվեցինցեղասպանության: Եղեռնից մազապուրծ եղած ասորիներից շատերը  հաստատվեցինԹիֆլիսում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում  և Ռուսաստանի այլ քաղաքներում։Ռուսաստանում, ինպես նաև  Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող ասորիները ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ են: Իսկ, առհասարակ, աշխարհի տարբերերկրներում ապրող  ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ,հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։ Ընդ որում, Սիրիայում «սրյանի» են կոչում  ուղղափառև  կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները Քաղդեական կաթոլիկ եկեղեցունպատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Հակոբիկյան  եկեղեցին իր դավանանքով բավականին մոտ է Հայ Առաքելական եկեղեցուն:

  Ասորիների հիմնական ազգային տոներն են` Նոր տարի /Հաբ-Նիսան/, որը մեծ շուքով  նշվում է ապրիլի 1-ին: «Մարեզ»-ը կրոնական տոն է, որը նշվում է հունիսի 14-ին, իսկ հուլիսի 3-ին նշվում  է ասորական եկեղեցու տոնը: Ասորիները, որպես քրիստոնյաներ, նշում են նաև եկեղեցական այլ տոներ` Ծաղկազարդ /«Չալու Սուլակա»/, Զատիկ, Աստվածածնի վերափոխման տոն  և այլն: Իսկ օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված ասորիների հիշատակի օրն է:                             

 Թեև ասորիները Հայաստանում համարվում ենբ ազգային փոքրամասնություն, սակայն այն գյուղերում, որտեղ նրանք ապրում են խիտ խմբերով /այդ թվում`  նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքում/, այնտեղ, ըստ էության, մեծամասնություն են կազմում և ղեկավար դիրք են գրավում Տեղական ինքնակառավարման մարմիններում: Օրինակ` Արզնիում համայնքի ղեկավարը և Ավագանու 9 անդամներից 4-ը ասորիներ են: Ազգությամբ ասորի է նաև գյուղի  միջնակարգ դպրոցի տնօրենը: Ուշագրավ է, որ մարզի միակ Խորհրդային Միության հերոսը` Սերգեյ Սարխոշևը, նույնպես այդ գյուղից է: Արզնի համայնքից է նաև Հայաստանի ասորական «Աթուր» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Միխայլովը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *