Հանդուրժողականություն

Պատասխանել հարցերին՝

  • Ի՞նչ է հանդուրժողականությունը

«Հանդուրժողականությունը քաղաքացիական հասարակության արժեք ու
սոցիալական նորմ է, որը դրսևորվում է քաղաքացիական հասարակության բոլոր
անդամների տարբեր լինելու, տարբեր կրոնական, քաղաքական, ազգային և այլ
սոցիալական խմբերի միջև կայուն ներդաշնակության ապահովման, տարբեր
մշակույթների, քաղաքակրթությունների և ժողովուրդների բազմազանության հանդեպ
հարգանքի, իրենց արտաքնով, լեզվով, համոզմունքներով, սովորույթներով ու
դավանանքով տարբերվող մարդկանց ըմբռնումով մոտենալու և նրանց հետ
համագործակցելու պատրասատակամության մեջ»:

  • Որո՞նք են տարբերությունը հանդուրժողականության, համբերության և անտարբերության։ Նշե՛լ օրինակներ
    Հանդուրժողականություն նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելու իրավունք վերապահել։ Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքը, տարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, փորձել համոզել վերանայել տեսակետները, սակայն ստիպել, անզուսպ պայքարել կնշանակի անհանդուրժողականություն ցուցաբերել։
  • Հանգիստ տոկունություն. չարչարանքները, անարգանքները կամ վիրավորանքներն առանց գանգատվելու կամ վրեժխնդրության տանելու կարողություն:
  • Անտարբերությունը մարդու վիճակն է, որում նա անտարբեր է մնում ուրիշների նկատմամբ: Նա զուրկ է շրջապատի մարդկանց և իրադարձությունների հանդեպ հետաքրքրությունից, նրա վերաբերմունքը կարելի է որակել որպես պասիվ: Երբ սրտում այլևս կարեկցանք չկա, այն դառնում է անխիղճ: Թեթև զգացմունքները լքում են հոգին, և անհատը դառնում է ընդունակ ամենավատ արարքների: Բայց որոշ դեպքերում անտարբերությունը կարող է օգտակար լինել:
  • Ի՞նչ կարևորություն ունի հանդուրժողականությունը հասարակության մեջ։

Հանդուրժողականությունը նպատակ ունի ավելի լավը դարձնել առանձին
մարդուն և ողջ հասարակությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *