Սպիտակ սուտ

Ես այնքան էլ չգիտեմ ստել: Բայց առանձնահատուկ նողկանք չեմ զգում ստի դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ շատ տարօրինակ է հնչում)՝ կարգին ստել չգիտեմ, իսկ անմեղ սուտը պաշտում եմ:Մի ամսագիր պատվիրել էր ինձ գրախոսություն: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, ոչ գրախոսելը, և ես փորձում եմ հնարավորինս չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես որոշեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը բավականաչափ տաղտկալի է, ես որոշեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին մի գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, կխնայեմ ժամանակը, որ պիտի կորցնեմ գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ կխնայեմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ «այդ հիմար հեղինակի վրա, որ գրողը գիտի՝ ինչ է մոգոնել»:Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով («Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը») լեցուն նամակների փոթորկին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեի ասի, թե ամսագրերում հրապարակվող գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:Կան նաև հարցազրույցներ: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություն էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ ասում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական ուղղության քիչ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել նաև ժամանակակից հեղինակներին»:

Սպիտակ սուտը իմ կարծիքով այդքան էլ վատ բան չէ: Եթե դու ստում ես, որ չվիրավորես դիմացինին դա ես համարում եմ ճիշտ և նույնիսկ լավ: 

Սոցիալական ազատություն

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով[1]։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»։

Ազատության մասին պատկերացումները տարբեր փիլիսոփայական համակարգերում

Ազատություն գաղափարի զարգացման պատմության մեջ ստեղծագործական ազատության մասին պատկերացումը հետզհետե մի կողմ է մղում արգելքներից ազատ լինելու գաղափարը (հարկադրանք, պատճառականություն, ճակատագիր)։ Անտիկ փիլիսոփայության մեջ (Սոկրատես, Պլատոն) խոսքն առաջին հերթին ճակատագրից, այնուհետև՝ քաղաքական բռնապետությունից (Արիստոտել, Էպիկուր) և մարդկային գոյության չարիքից (Էպիկուր, ստոիկներ, նեոպլատոնիզմ) ազատ լինելու մասին է։ Միջնադարում ենթադրվում էր ազատություն մեղքերից ու եկեղեցու անեծքից, ընդ որում, հակասություն էր առաջանում բարոյականության և ամենակարող աստծո կողմից պահանջվող ազատությունների միջև։

Վերածննդի դարաշրջանում և հետագա դարերում ազատություն ասելիս հասկանում էին մարդու անհատականության անարգել, բազմակողմանի ուսումնասիրությունն ու բացահայտումը։

Լուսավորության դարաշրջանում առաջ է գալիս ազատության նոր ընկալում, որը փոխառված էր լիբերալիզմից ու բնական իրավունքի փիլիսոփայությունից (Ալտուզիուս, Հոբս, Գրոտիոս, Պուֆենդորֆ. 1689 թ. Անգլիայում՝ Օրինագիծ իրավունքների մասին) և զսպվում՝ ամենակարող բնական պատճառականության ու օրինաչափության գերակայությունը ընդունող և անընդհատ խորացող գիտական հայացքով։

Գերմանական կրոնի ու փիլիսոփայության մեջ, սկսած Մայստեր Էքհարթից, ներառյալ Լայբնիցը, Կանտը, Գյոթեն, Շիլլերը, ինչպես նաև գերմանական իդեալիզմը՝ Շոպենհաուերից Նիցշե, ազատության հարցը դիտարկվում է որպես մարդու բարոյաստեղծագործական բնույթի և զարգացման համապատասխանության պոստուլատ։

Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում՝ միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնելու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։

Սպինոզան սահմանում է ազատությունը որպես սեր Աստծո հանդեպ և Աստծո սեր՝ մարդու հանդեպ. «Դրանից մենք պարզ հասկանում են ենք, թե որն է մեր փրկությունը կամ երանությունը կամ ազատությունը, այն Աստծո հանդեպ մշտական և հավերժական սիրո կամ մարդու նկատմամբ Աստծո ունեցած սիրո մեջ է»։

Հայդեգերի էքզիստենցիալիզմի համաձայն՝ գոյության հիմնական վիճակը վախն է, վախ չգոյության հնարավորության հանդեպ, վախ, որն ազատում է մարդուն իրականության բոլոր պայմանականություններից, թույլ է տալով նրան հասնել ազատության որոշակի աստիճանի, որը հիմնված չէ որևէ բանի վրա, ընտրել ինքն իր պատասխանատվությունները իր վրա անխուսափելիորեն բարդելու համար, այսինքն՝ ընտրել ինքն իրեն որպես սեփական, արժեք ունեցող գոյություն։

Յասպերսի էքզիստենցիալիզմի համաձայն՝ մարդն ազատ է հաղթահարել աշխարհի լինելիությունը սեփական անձի ընտրության ճանապարհին և հասնել Համապարփակի տրանսցենդենցիային։

Հավասարություն

Բոլոր երկրներում գոյություն ունեն օրենքներ: Հավասարություն ասելով ես հասկանում եմ սեռերի միջև գործող հավասար իրավունքներ: Հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ: Հավասարության պրոբլեմը ծագել է դասակարգերի առաջացման հետ և արտահայտել հասարակությունը արդարության սկզբունքով վերակառուցելու ճնշված դասակարգերի ու դասերի իդեալը։ 

Մարդը և հասարակությունը

Անձն անհատն է՝ իր արժեքներով, գաղափարներով, հայացքներով և ձգտումներով: Այս ամենը պայմանավորում է անձի խառնվածքը, վարքը և սահմանում նրա տեղը հասարակության մեջ:  Ակակի Ծերեթելու  «Սակայն ի՞նչ կտա լոկ ուսուցումը, եթե բնությունն անգամ չի օգնել նրան» խոսքերը  վերաբերում են այն հնացած կոնցեպցիային (հայեցակարգ), երբ գենետիկան և սոցիալական ծագումը նախապես էին պայմանավորում մարդու տեղը հասարակության մեջ նրա արժեքներն ու հայացքները: Անձի ձևավորման գործում  որոշիչ դեր ունի նրա անմիջական սոցիալական միջավայրը՝ ընտանիքը, դաստիարակողները, թեպետ նրանց հետ անհատի արժեքների սահմանմանը  նպաստում  է նաև այն սոցիումը, որտեղ  նա զարգանում է՝ դպրոցը, ուսումնական հաստատությունը, հասարակությունը: 

Անձի նույնականությունը սեփական ինքնաընկալումն է այն առանձնահատկությունների, որոնք բնորոշում են անձնավորությանը և որոնցով նա կներկայանա հասարակությանը: Նույնականությունը  կիրառում են նաև այս կամ այն սոցիալական կամ այլ խմբի նկատմամբ անձի պատկանելության  զգացումը նշելու համար՝ էթնիկական, կրոնական, սեռական և այլ նույնականություն: Ազատ հասարակության մեջ անձն ինքն է սահմանում իր նույնականությունը: Նրա վզին  ոչ միայն չեն փաթաթում կարծրատիպային, նախապես սահմանված պատկանելությունը այս կամ այն սոցիալական  խմբի  կամ կարգի  նկատմամբ, այլ ընդհակառակը՝ անձի հետ շփվելիս նկատրի են առնում նրա անհատականությունը: 

Անձի տեղն ու դերը հասարակության մեջ սահմանվում է ելնելով  հենց հասարակության առանձնահատկություններից՝ փակ, հայրիշխանական հասարակության մեջ, որպես կանոն, մարդը նախապես սահմանում է իր տեղը, այն դերը, որն ինքը ստանձնելու է հասարակության նկատմամբ: Օրինակ՝ նման հասարակության մեջ, որպես կնոջ դեր, իսկ հաճախ նաև, որպես կնոջգոյատևման միակ նպատակ, համարվում է երեխայի դաստիարակությունն ու ընտանեկան խնամքը: Համապատասխանաբար, կնոջ բոլոր ցանկությունները կամ ձգտումները, ինչպիսիք են կրթություն ստանալը, մասնագիտությանը  տիրապետելը,  սեփական բիզնես վարելը և այլն, առաջ են բերում թշնամական վերաբերմունք, և հնարավոր է, որ հանդիսանան  նաև ռեպրեսիայի  հաշվեհարդարների պատճառ: Նույնը կարելի է ասել նաև անձի կրոնական նույնականության նկատմամբ հայրիշխանական հասարակության վերաբերմունքի մասին:

 Նման հասարակության մեջ դժվար է անձամբ ընտրել սեփական կրոնական հայացքներն ու հավատքը: Հասարակությունը պարտադրում է անձանց ընդունել իրենց նախնիների կրոնը և կուրորեն հետևել այն ծեսերին ու սովորույթներին, որոնց բազում  դարեր առաջ հետևում էին իրենց նախնիները:  Արդյունքում նման մոտեցումը հանգեցնում է նախնիների կրոնի արժեզրկման, քանի որ պարտադրած ավանդույթներին ու սովորույթներին մարդիկ, որպես կանոն, դժկամությամբ, ինքնաբերաբար, չգիտակցված են հետևում:  

Հակառակ սրան՝ բաց, առաջադիմական, ժողովրդավարական հասարակության մեջ անձն ունի իր  սեփական տեղն ու դերը անձամբ սահմանելու  հնարավորություն՝ համաձայն իր կողմից նախանշված նպատակների ու ցանկությունների: Նման հասարակության մեջ մարդն ավելի երջանիկ է. նա ապրում է սեփական հայացքներով, հարգալից է վերաբերվում մյուսների հայացքներին և, համապատասխանաբար,  մյուսներն էլ հարգում են նրա ընտրությունը: Դա չի նշանակում, որ  առաջադիմական հասարակությունը մերժում է նախնիների ավանդույթները կամ անհարգալից է վերաբերվում դրանց, ընդհակառակը, ազատ մարդկանցից  բաղկացած հասարակության մեջ ավանդույթներն ու արժեքները առավել թանկ ու պահպանված են, քանի որ դրանց պահպանման հարցը մարդիկ կամավոր են ընտրում: Ընդունում են միայն այն ավանդույթները, որոնք նպաստում են իրենց զարգացմանը, ազատությանը կամ բարեկեցությանը և  մերժում  հնացած ու անձը ճնշող ծեսերն ու սովորույթները:

Գաբրիել Մարկես

«Մարդը և հասարակությունը» նախագծի շրջանակներում առաջարկում եմ կարդալ և վերլուծել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նամակ մահվանից առաջ» պատմվածքը: 

Աշխատանքի իրականացման ժամանակացույցը՝ սեպտեմբերի 27- հոկտեմբեր 1

Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից:

Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը:

Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ:
Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար:
Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես:
Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:
Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ:
Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա:
Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

Հավասարություն

Առաջադրանք 1

Կարդա պատմությունը և վերլուծությունը գրի բլոգում՝


Երբ գերմանացի մեծ գրող Գյոթեն մահացավ, մարդիկ համարում էին, թե նա շատ հաջողակ էր, քանզի ապրեց
82 տարի, իսկ այդքան երկար ապրել քչերին է հաջողվում: Ի պատասխան այս կարծիքի՝ քեզ արդեն ծանոթ Ֆրիդրիխ Նիշցեն ասում էր, թե պատրաստ է բազմաթիվ ժամանակակից երիտասարդ կյանքեր զոհել, միայն թե Գյոթեն ապրեր ևս երկու տարի:

Առաջադրանք 2

Խմբագրման փուլում է․․․

Մարդը և հասարակությունը նախագծի շրջանակներում ուսումնասիրում են գենդերային հավասարություն թեման՝ հավասարություն թեմայի ենթատեքստում

Նպատակը՝ բացատրել գենդերային հավասարություն հասկացությունը, մերօրյա հասարակության շրջանում

Ուսումնասիրության փուլերը՝

  • ՀՀ համապատասխան օրենքի ծանոթացում և քննարկում՝

Սոցիալական հավասարություն այն է ըստ որի որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիական, սեփականության իրավունքները, խոսքի ազատությունը, և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար հասանելիություն։  Հիմա շատ երկրներում եւ այդ թվում նաեւ Հայաաստանում չկա սոցիալական հասվասարութուն։ Հավասարությունը հատկապես բացակայում է արաբական երկրներում, որտեղ կանայք շատ ավելի քիչ հավասրություններ ունեն քան տղամարդիկ։ 

Արժեքներ

Պատկերացրու, որ դու հայտնվել ես մի անմարդաբնակ կղզում, որտեղ բացի քեզանից միայն մի ծերունի կա աքսորված։ Այդ ծերունին իր կյանքի վերջին րոպեներին քեզ է վստահում 10 մլն դրամ, որը հավաքել էր իր կյանքի ընթացքում և խնդրում, որ դու, երբ հեռանաս կղզուց, գտնես իր միակ աղջկան ու գումարը հանձնես նրան։ Փախչելով կղզուց՝ դու գտնում ես ծերունու աղջկան և պարզում ես, որ նա ամուսնացել է մի մեծահարուստի հետ և ապրում է շքեղ ագարակում։ Դու մտածում ես՝ արդյոք իմաստ ունի, որ դու այս գումարը հանձնես ծերունու աղջկան, ով դրա կարիքը բացարձակ չունի և ում կյանքում այդ գումարը ոչինչ չի փոխելու, թե միգուցե արժե գումարը նվիրել մի բարեգործական կազմակերպության, որը դրանով կօգնի բազմաթիվ կարիքավոր մարդկանց։

Վերլուծիր պատմությունը՝ ինչպե՞ս կվարվեիր դու, ի՞նչ արժեքների մասին է խոսվում։

Կարծում եմ՝ ես գումարը կտայի աղջկան, թող նա որոշի ինչպես օգտագործել այն: