Հունվար ամսվա ամփոփում

Հաշվետվություն

Հունվար ամիսը մեր քոլեջում ստուգատեսային էր: Ունեցանք 4 ստուգատես՝ մարզական, բնագիտատեխնիկական, ազգագրական և դիջիթեքյան: Այս ամիսը մեզ համար մեծ հնարավորություն էր ճանաչել նորը: Ճամփորդել ենք տարբեր վայրեր, անցկացրել ենք մարզական ստուգատես: Ես քոլեջի մի շարք ուսանողների հետ եղա Սևաբերդում՝ Գեղամա լեռների լանջին: Բավականին ցուրտ էր, բայց ընտելացանք և շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք: Այս ճամփորդությունը ինձ կոփեց և իսկապես շատ ու շատ գիտելիքներ տվեց: Ես հասկացա, որ ճամփորդելիս առաջնային է տաք և հարմարավետ հագուստ կրելը: Ճամփորդելիս կարևոր է՝ ում հետ ես ճամփորդում: Այդ օրը իմ կյանքի լավագույն օրերից էր, քանի որ գնացել եմ տուն միայն ու միայն հաճելի էմոցիաներով: Ամփոփելով այս ամսվա ճամփորդություններս կասեմ, որ սա ամենալավն էր:

Պատվելի Թամարի հետ ուսումնասիրեցինք Մշո բարբառը: Կազմեցինք բարառաններ և կատարեցինք փոխադրումներ : Դա ինձ համար մեծ ձեռքբերում էր: Կարող եմ ասել, որ ուսումնալի էր: Իսկապես շատ եմ սիրել Մշո բարբառը և շատ ուրախ եմ, որ արդեն կիսով չափ տիրապետում եմ նրան: Շատ եմ ցանկանում այլ բարբառներ ևս ուսումնասիրել, չէ որ այն մերն է ՝ մեր ազգայինը: Մեզ սովորեցնում են կիրառել և սիրել ազգայինը և մեր մշակույթը: Ես դա շատ եմ կարևորում:

Ունեցանք միջոցառում՝ ղափամայի ծեսին նվիրված: Համտեսեցինք համեղ ուտելիքներ, երգեցինք, պարեցինք և ուրախացանք: Ինչպես բոլոր միջոցառումները սա ևս հիանալի անցավ:

Ամենից շատ սիրել եմ Դիջիթեքերը: Շատ կցանկանամ, որ այն մյուս ամիսներին նույնպես շարունակվի: Մասնակցել եմ մի շարք Դիջիթեքերի և սովորել եմ ամենաարդի մասնագիտությունների մասին: Սովորել եմ արհեստական բանականության, SMM-ի, ծրագրավորման, բիզնես պլանների մասին: Համոզված եմ, որ այս ամսվա ձեռք բերած գիտելիքներս կյանքի տարբեր ասպեկտներում կօգտագործեմ:

Բնագիտատեխնիկական ստուգատեսի համար պատրաստեցինք մոմեր, հաց: Խոսելու ենք ինչպես մաքուր պահել շրջակա միջավայրը: Ուսումնասիրել ենք այդ խնդիրները և փորձել դրանց լուծումներ տալ: Այս ստուգատեսը ևս շատ հետաքրքիր է: Այն նոր հնարավորություններ ու ճանապարհներ կարող է բացել մեր առաջ:

Հունվարը իսկապես շատ արդյունավետ ամիս էր ինձ համար: Հաճելի է, երբ հասկանում ես, որ ընդհամենը մեկ ամսում կարողացել ես նման շատ գիտելիքներ ձեռք բերել և այդ ամենը միայն ու միայն մեր սիրելի ուսուցիչների շնորհիվ: