Սևաբերդ (պատում)

Ամսի 11-ին քոլեջի մի շարք ուսանողներով ուղևորվեցինք դեպի Սևաբերդ: Հիացած եմ, քանի որ ձյուն շատ եմ սիրում, իսկ այնտեղ ձյան պակաս չէինք զգում: Շատ ուրախ ժամանակ անցկացրինք։ Մեզ հետ էին Ընկեր Մարիամն ու Ընկեր Հեղինեն, ովքեր մեզ հետ հավասար ուրախանում և խաղում էին: Իրականում շատ ցուրտ էր, բայց չէինք զգում, քանի որ շատ տպավորված էինք: Հուսով եմ կրկին կունենամ նման հետաքրքիր օրեր քոլեջի ուսանողների հետ միասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *