Պատում: Գյումրի

Ամսի 24-ին ուղևորվեցինք դեպի Գյումրի: Ճանապարհից արդեն հասկանալի էր, թե որքան լավ է անցնելու: Հասանք Գյումրի, տեղավորվեցինք և դուրս եկանք զբոսնելու: Եղանք Թումոյում, թանգարաններում: Չնայած որ շատ ցուրտ էր Գյումրիում, միևնույնն է բոլորս կողմ էինք շարունակել զբոսանքը: Երեկոյան բոլորս ֆիլմ դիտեցինք, խաղացինք հետաքրքիր և ուսուցողական խաղեր:

Հաջորդ օրը գնացինք սահելու: Անմոռանալի էր իսկապես: Հեքիաթային սպիտակ ու գեղեցիկ էր ամեն բան: Լավ ժամանակ անցկացնելուց հետո գնացինք Սև Բերդ, որտեղ կրկին շատ հետաքրքիր էր: Երեկոյան բոլորս հավաքվեցինք ու սկսեցինք զրուցել հետաքրքիր թեմաների շուրջ: Չէինք ուզում, որ օրը ավարտվի և չէինք ուզում վերադառնալ տուն:

Ժամանակն էր իրերը դասավորելու: Նախաճաշից հետո ուղևորվեցինք Երևան մեծ տխրությամբ: Չէինք ուզում միմյանց հրաժեշտ տալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *